Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը, որը վերջին շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Տաթեւ վանդակավոր պիջակ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։ Դերասանուհին վառ դիմահարդարում է նախընտրել։
«Ու անգամ ամենախորը հիասթափություններից, անգամ ամենացավոտ իրավիճակներից հետո ու անգամ այն ժամանակ, երբ որոշես՝ «էլ երբեք», միեւնույնն է, ՆԱ կհայտնվի: Նա, ով կկարողանա ընդունել քեզ հենց այնպիսին, ինչպիսին դու կաս: Նա կգտնի քո առավելություններն հենց այնտեղ, որտեղ քո թերություններն են: Թեկուզ դու բազմաթիվ հակասությունների շարան ես, եթե արժես` քեզ կգտնի:
Դու պիտի լինես աբսուրդ, աբստրակտ, բայց ոչ նրա համար, որ քեզ նկատի: ՉԷ: Քեզ կնկատի, որովհետեւ դու չես ճչում ու չես խնդրում ընկալեն քեզ. քեզ կարդալ պիտի իմանա միայն քոնը ու դու կհասկանաս ի՞նչի համար էր քո գիրքը գրվում: Նա կկարդա քեզ, կլինի կողքիդ անգամ այն ժամանակ, երբ ողջ աշխարհն է քեզ դեմ:
Նա չի կիսի իր ջերմությունը մեկ ուրիշի հետ, որովհետեւ թանկ խոսքերը չեն շահագործում, որովհետև միայն դու ես իր ջերմության սկիզբն ու վերջը, որովհետև միայն դու պիտի գլուխդ դնես իր ուսին, որովհետև երկուսի մասին է տաքուկը, թանկը, որովհետև իր ժամանակն ու զգացմունքները պահարանում կախված վերնաշապիկ չի:
Նա չի փորձի քեզ փոխել «գլխացավանքի դեղի» հետ, նա չի փորձի փոխել քեզ ավելի «լավը» դարձնել, այլ կսիրի քեզ հենց այնպիսին, ինչպիսին քեզ տիեզերքն է ստեղծել: Նա կշարունակի ստեղծել քեզ ու դու կվերածվես հրաշքի: Նա կծանրացնի հոգիդ իր նվիրած ծաղիկներով, որովհետեւ սենյակդ ծաղկեսրահ պիտի դառնա. դու պիտի սիրածդ ծաղիկների բույրի ներքո քնես, այլ ոչ կուտակված չասված սիրո խոսքերից, արարքներից՝ մի կերպ աչք փակել:
Հա, առավոտը միշտ էլ գալիս է, առանց հարցնելու, թե ու՞մ չհերիքեց գիշերը, բայց հոգնել ես ուժեղ լինել: Պիտի առավոտվա, գիշերվա հետ հեքիաթ գա, որպեսզի լինես թույլ: Իսկ հեքիաթ հասցնելու համար հերիք է համարձակ լինել. էդ հեքիաթային է: ... Մի մտածիր, որ սիրտդ առնելը հեշտ չէ, ոչինիչ. դու քեզ մի փոխի: Աշխարհում այնքան խոսքեր կան, որ եթե պետք լինի սիրտդ շահեն ` դու դրանք կլսես, աշխարհում նաև շատ է հատուկը, բացառիկը, գեղեցիկը , եթե պիտի դրանք քեզ հասցնել` նա չի վախենա: Միտքն ու սիրտը, ձեռքը երբեք քարի տակ չեն լինի, եթե միտքը, սիրտը, ձեռքը՝ քոնն են, իսկ հակառակ պատկերը ինքնախաբեություն է: Հավատա՛, նա կգտնի քեզ և հենց այն ժամանակ, երբ դու ամենաքիչը նրան կսպասես... Հավատա՛ , ձեռքդ ամուր բռնելուց պիտի ցավա, այլ ոչ բաց թողնելուց: Հավատա՛, պատմություններ կան, որոնք սկսվում են ավարտ չունենալու համար: Հավատա՛, արժանի ես անավարտ հավատարմության»,- մեկնաբանություններում գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին