Ռեփեր Գուֆի սիրուհին ոստիկանություն հաղորդում է ներկայացրել. Յանա Շեւցովան վստահեցնում է, որ գիշերային ակումբում ելույթից հետո իրեն բռնաբարել են։ Նա ոչինչ չի հիշում իբրեւ թմրամիջոց են ավելացրել իր ըմպելիքին։
Գուֆի (ռեփ կատարող Ալեքսեյ Դոլմատով) նախկին սիրուհին, որը նաեւ «Դոմ 2»-ի նախկին մասնակից է, Խանտի Մանսիյսկում ելույթ է ունեցել համերգային շրջագայության շրջանակներում։ 18-ամյա Յանա Շեւցովան միջադեպի մանրամասները հայտնել է Instagram-ի իր էջում։
Նա վստահեցնում է, որ այդ գիշեր միայն ջուր է խմել եւ հյութ, իսկ ալկոհոլ չի օգտագործել։ Գուֆի նախկին սիրուհու խոսքով՝ հաստատության աշխատակիցն իր ըմպելիքի մեջ ինչ-որ բան է լցրել։ Թե հետագայում ինչ է կատարվել, նա չի հիշում։ Շեւցովան պատմել է, որ այս ճակատագրական համերգից հետո արթնացել է հյուրանոցում եւ միանգամից շտապել ինքնաթիռի տոմս գնելու։
Եկատերինբուրգ հասնելուց հետո միայն հասկացել է՝ ինչ է տեղի ունեցել իր հետ։ Գուֆի նախկին սիրուհին մարմին «բռնի գործողությունների հետքեր է հայտնաբերվել, մասնավորապես կարմրածություն կրծքի եւ իրանի հատվածում»։ Նա վստահ է, որ իրեն անարգանքի է ենթարկել գիշերային ակումբի աշխատակիցը, քանի որ հենց նա է իրեն մինչ հյուրանոց ճանապարհել, հայտնում է «Հինգերորդ ալիքը» («Пятый канал»)։
Գուֆի եւ «Դոմ 2» հեռուստանախագծի մասնակցի կապի մասին հայտնի է դարձել նախորդ տարվա նոյեմբերին։ Ընդ որում, ըստ աղջկա խոսքերի, իրենց կապը մի տարի չի տեւել, այլ դեռ այն ժամանակվանից, երբ ինքը դարձել է 16 տարեկան։ Տեղեկություններ էին տարածվել, թե հենց դա է Գուֆի եւ նրա սիրելիի՝ Քեթի Տոպուրիայի բաժանման պատճառը եղել։
Աղբյուրը՝ Экспресс газета, Дни
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը