Վստահ են, որ գեղեցիկ եւ ռոմանտիկ այս վայրը՝ Քլայվդեն պալատը, որտեղ այժմ տեղակայված է հինգաստղանի հյուրանոց, հենց այն վայրն է, որտեղ բեղմնավորվել է Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի առաջնեկը։ Հենց այտեղ է հարսանիքից առաջ գիշերել աստղային զույգը։ Ինչպես պնդում է հյուրանոցի աշխատակազմը, նախկին դերասանուհին միանգամից սիրահարվել է շքեղ հյուրանոցին, որում մեկ գիշերակացն արժե 500 ֆունը ստերլինգ։
«Հարրին ու Մեգանը հարսանիքից հետո ռոմանտիկ ժամանցի համար միշտ վերադառնում են Քլայվդեն», - ասում է զույգին մոտ կանգնած աղբյուրը։ Անցած ամռանն ու աշնանը նրանք մի քանի օր անցկացրել են այստեղ։ Հյուրանոցի ահռելի չափսերը թույլ են տալիս թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին բոլորի աչքից հեռու հանգստանալ։
«Նրանք հաճախ Cliveden House կոչվող քոթեջում են կանգ առնում։ Մնացած հաճախորդները նույնիսկ չեն կռահում, որ նրանք այնտեղ եղել են։ Մեկ անգամ ֆիթնեսով զբաղվող կանայք զարմացել են, երբ դքսուհին անցել է նրանց կողքով», - գրում է Mirror-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
Հյուրանոցի աշխատակազմը վստահ է, որ Մեգանի եւ Հարրիի երեխան բեղմնավորվել է Քլայվդենում։ Նրանք թագավորական ժառանգին Քլայվ անունն են տվել։ Նրանք որոշել են, որ տղա է ծնվելու։
Քլայվդենը պալատ է, որը գտնվում է Թեմզայի ափին՝ Բաքինգեմշիրում։ Այն կառուցվել է 1850-ական թվականներին դուքս Սազերլենդի կողմից։ Ավելի ուշ այն գնել է ամերիկացի լորդ Աստորը, որը տեղանքը վերանորոգելու համար մի ամբողջ կարողություն է ներդրել։
Լուսանկարը՝ Legion-media,Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը