Կալինինգրադում կկայանա համերգ նվիրված 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին Facebook-յան էջում հայտնել է կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի այրին՝ Կալինինգրադի մայր տաճարի տնօրեն, երաժշտագետ Վերա Թարիվերդիեւան։
«Վաղը մենք համերգ կնվիրենք այդ օրվան մայր տաճարում»,- գրել է Թարիվերդիեւան՝ նշելով, որ միջոցառումը նվիրված է այդ օրվան եւ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։ «Նա եւս զոհ է եւ խորհրդանիշ։ Իր ազգի մեծ մշակույթի խորհրդանիշը։ Սպասում ենք ձեզ։ Կհնչեն դուդուկի, սոպրանոյի, երգեհոնի հնչյուններ։ Եվ Կոմիտասի երաժշտությունը»,- նշել է երաժշտագետը։
Կոմպոզիտորի այրին հրապարակումն ուղեկցել է լուսանկարով, որն արվել է Արցախ գնալու ճանապարհին։ «Այս լուսանկարն արել եմ Երեւանից Ղարաբաղ ճանապարհին, ուր մենք համերգներ ենք ունեցել եւ հույս ունեմ՝ կրկին կլինեն։ Ես ցանկացա այն այսօր հրապարակել՝ ապրիլի 24-ի նախօրենին, Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրենին։ Այդ օրը, որտեղ էլ լինեմ, ձգտում եմ հայկական եկեղեցի գնալ։ Որտեղ էլ լինի այդ եկեղեցին, միշտ շատ մարդու եմ հանդիպում։ Տարբեր տարիքի։ Բայց այդ օրը նույն կերպ հիշող մարդկանց։ Այսօր, որովհետեւ ուզում եմ շնորհավորել հայ ազգին իր ընտրության առիթով։ Եվ այդ ընտրության հաղթանակի առիթով»,- գրել է Թարիվերդիեւան։
Հայտնի հայի այրին մեջբերել է նաեւ Միքայել Թարիվերդիեւի մոր խոսքերը, որոնք ուղղված էին որդուն։ «Ինչպես «Իմ որդուն» տետրում գրել է Սաթո Գրիգորեւնան (Միքայել Լեոնովիչն այդ տետրը պահում էր ամբողջ կյանքում, հիմա ես եմ պահում), «Մենք քիչ ենք, բայց մենք հայ ենք»»,- նշել է նա։
Լուսանկարը՝ Музыкальное обозрение
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ