Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արքայազն Ուիլյամը եւ նրա ապագա կինը՝ Քեյթ Միդլթոնը, ծանոթացել են 2002թ.-ին՝ շոտլանդական Սենտ Էնդրյուս քաղաքի համալսարանում սովորելու տարիների ընթացքում։ Նրանք սկզբնական շրջանում պարզապես ընկերական հարաբերություններ են ունեցել, իսկ մեկ տարի անց դրանք վերածվել են ռոմանտիկ հարաբերությունների։
Ապագա դքսուհուն երկար ժամանակ «սպասող Քեթի» էին անվանում, իբրեւ, նա չափազանց երկար է սպասել արքայազնի առաջարկությանը (սիրահարները, հիշեցնենք, ամուսնացել են 2011թ.-ին)։ Օրերս արքայադուստր Դիանայի նախկին աստղագուշակ Դեբի Ֆրենկը պատմել է, թե ինչու է Ուիլյամն այդքան ձգձգում այդ պատասխանատու քայլը։
Պարզվում է՝ խնդիրն այն է, որ արքայազնը չի ցանկացել ամուսնանալ ինչ-որ մեկի հետ, ում չի կարող վստահել։ Այդ պատճառով նրան երկար ժամանակ է հարկավոր եղել՝ համոզվելու համար, որ Քեյթը հենց այդ մարդն է։ «Քեյթն ու Ուիլյամը հակադրություններ են, իսկ բոլորն ասում են, որ հակադրությունները ձգում են իրեր։ Ես կարծում եմ, որ Ուիլյամին ուժ էր հարկավոր, Քեյթն, իսկապես, համապատասխանում է նրան։ Նա շատ զգայուն է, եւ ես կարծում եմ, որ նա չէր ցանկանում ամուսնանալ թույլ կնոջ հետ, իսկ Քեյթը նրա համար ուժի աղբյուր է»,- ասել է Դեբին։
Ֆրենկը չէր կարող չխոսել նաեւ մյուս դքսուհու՝ Մեգանի մասին, որն անընդհատ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Նրա խոսքով՝ Մեգանը բոլորովին նման չէ Միդլթոնին։ «Քեյթն առավել զգուշավոր մարդ է։ Նա պարզապես ամեն ինչ ճիշտ կանի եւ դանդաղ կծրագրի յուրաքանչյուր քայլ։ Մեգանը բոլորովին այդպիսին չէ»,- ասել է Դեբին։
Աղբյուրը՝ Express
Լուսանկյարները՝ Getty images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ