Շարունակելով ներկայացնել ավանդական դարձած հնգյակների շարքը՝ NEWS.am STYLE-ն այսօր վերհիշել է հայկական շոու-բիզնեսում հայտնված այն 5 զգեստները, որոնք արժանացել են երկրպագուների հիացմունքին, քննադատությանը կամ վրդովմունքին, բայց դրանց միավորել է մեկ բան՝ «համազգային» քննարկումը:)
Այսպիսով՝ ահա, թե ում որ զգեստներն են հայտնվել այս ցուցակում:
Սիրուշո
«Եվրատեսիլ 2008»-ի ընթացքում Սիրուշոյի կրած զգեստը ոչ միայն քննարկվեց եւ դրական արձագաններ ստացավ, այլեւ լայնորեն կրկնօրինակվեց երկրպագուներց շատերի կողմից՝ վերածվելով թրենդի: Սիրուշոն, որը միշտ էլ աչքի է ընկել ոճի յուրահատուկ զգացումով, մրցույթից հետո առավել լայնորեն քննարկվեց՝ որպես հայկական շոու-բիզնեսում ոճի խորհրդանիշ:
Իվետա Մուկուչյան
Եվրատեսիլյան զգեստները, կարծես թե, ամենաքննարկվածն են դարձել հայկական շոու-բիզնեսի պատմության մեջ: Այսպես օրինակ՝ լայնորեն խոսվեց նաեւ Իվետա Մուկուչյանի՝ ոտքերը ցուցադրող հագուստի մասին, որով երգչուհին Հայաստանը պետք է ներկայացներ «Եվրատեսիլ 2016»-ին: «Ինչո՞ւ պետք է հայուհին ցուցադրի իր ոտքերը Եվրոպային»,-մինչ բղավում էին շատերը, Իվետան այդ ընթացքում գերում էր «Եվրատեսիլի» երկրպագուներին, որոնք հիացած էին թե հայ երգչուհու երգով, թե վոկալային տվյալներով, թե զգեստով, թե… ոտքերով:)
Լիլի Մորտո
Լիլի Մորտոն միշտ է հիացնում, ապշեցնում կամ էլ շոկի ենթարկում, բայց նրա ոչ մի հանգուստ այդքան չքննարկվեց, որքան «Միսս Արմենիա 2017»-ի միջոցառմանը կրած կարմիր երանգի չափազանց անկեղծ զգեստը, որը ցուցադրում էր, գրեթե, ամեն ինչ, այդ թվում՝ այն, որ Լիլին ներքնազգեստ չէր կրում: Ի դեպ, զգեստի հեղինակը հենց ինքն էր՝ Մորտոն:
Շպռոտ
Շպռոտը եւս հայկական շոու-բիզնեսի ամենասկանդալային երգչուհիներից է, առհասարակ: Իր կարիերայի հենց սկզբից Շպռոտն իր յուրաքանչյուր կերպարով արժանանում էր հեռուստադիտողի քննարկմանն ու քննադատությանը: Տեւական ժամանակ ԱՄՆ-ում բնակվող երգչուհին մի քանի տարի առաջ պասիվ էր, տեսահոլովակներ չէր թողարկում, իսկ նրա շոկային վերադարձը եղավ «Կտրիճ Դավո» երգի տեսահոլովակը, որտեղ Շպռոտն, ինչպես միշտ, փայլեց «անկեղծությամբ»:
Գայա Արզումանյան
Գայա Արզումանյանի ցանկացած կերպար էպոտաժային է ու քննարկվող, բայց երգչուհու «Ժենգյալ» տեսահոլովակի look-ը, կարծես թե, ամենից շատ մենաբանություններին արժանացավ: Շատերը զարմացել էին՝ ինչո՞ւ է երգչուհին երգում ժենգյալի մասին՝ ցուցադրելով ոտքերը, բայց, իհարկե, չէին մոռացել խոսելուն զուգահեռ հիանալ դրանցով:)
Լուսանկարները՝ Facebook-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի