Վիզաժիստ Գոհար Ավետիսյանը փայլուն կարիերա է կառուցել. նա ընդամենը 25 տարեկան է, սակայն նրան իրավացիորեն կարելի է անվանել ոչ միայն ԱՊՀ-ում, այլեւ ամբողջ աշխարհում դիմահարդարման լավագույն փորձագետներից մեկը։ Այժմ Գոհարը Մարոկոյում է, ուր ժամանել է փարիզյան Dior ներաձեւության տան հրավերով՝ ապրանքանիշի կրուիզային ցուցադրությանը մասնակցելու նպատակով։ Վիզաժիստը խոստովանել է, որ չէր կարող նույնիսկ երազել այդ մասին, եւ դիմահարդարման աշխարհում ընդունված լինելու համար պարտական է իր հետեւորդներին։
«Ո՞վ կարող էր մտածել, որ 2019թ.-ին, երբ ես 25 տարեկան կլինեմ, անձամբ Dior նորաձեւության տունն ինձ Մարոկոյում ցուցադրությանը կհրավիրեր որպես պատվավոր հյուր։ Ո՞վ կարող էր հավատալ, որ ես հնարավորություն կունենամ լինել հանդերձարանում եւ անձամբ շփվել ապրանքանիշի գլխավոր վիզաժիստի՝ @peterphilipsmakeup-ի հետ (որն, ի զարմասն ինձ, վաղուց հետեւում է իմ էջին)։ Ես երբեք այդ մասին նույնիսկ չէի կարող երազել...»,- խոստովանել է Գոհարը՝ լուսանկար հրապարակելով Dior ապրանքանիշի՝ դիմահարդարման գծով ստեղծագործական տնօրեն Պիտեր Ֆիլիպսի հետ։
Նա պատասխանել է նաեւ իրեն ատողներին, որոնք կոչ էին անում «վառ հայկական դիմահարդարում» չանել։
«Իմ խելահեղ սերը վառ դիմահարդարման, ցանկացած կոլորիտայինի եւ գունայինի, սլաքների եւ թարթիչների նկատմամբ ինձ թույլ չի տվել հանձնվել իմ ճանապարհի սկիզբին, նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ ոք իմ ուժերին չէր հավատում։ Եվ ո՞ւր եք բոլորդ, ովքեր ինձ օրերով ու գիշերներով գրում էիք, որ իմ դիմահարդարումը սարսափելի է եւ որ ժամանակն է դադարել այդ վառ հայկական դիմահարդարումը։ Ո՞ւր եք։ Ես Մարակոյում եմ՝ անհավանական լավ ցուցադրությանը»,- գրել է Գոհարը։
Գոհարը հաջողության հասնելու համար խորհուրդ է տվել չդավաճանել ինքդ քեզ եւ չփոխել ձեռագիրը։ «Մի դավաճանիր քեզ, քեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Պարզապես քեզ ժամանակ է հարկավոր, եւ դու կգերազանցես բոլորին»,- իր երկրպագուներին դիմել է հայուհին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում