ԽՈՅԵՐ
Այսօր պետք է շնորհակալություն հայտնեք ձեր սիրելիին։ Իսկ թե ինչի համար, ինքներդ որոշեք։ Թեկուզ միայն այն բանի համար, որ Նա ձեր կողքին է եւ սիրում է ձեզ։ Կարեւորը, որ ձեր երախտագիտությունն անկեղծ ու սրտանց լինի։ Կեղծ եւ քծնող խոսքերն ավելի բացասական ազդեցություն կունենան ձեր հարաբերությունների վրա։
ՑԼԵՐ
Աստղերը երաշխավորում են, որ այսօր ձանձրանալու առիթ չեք ունենա։ Ձեր երկրորդ կեսը օրն իսկական տոնի է վերածելու։ Նա կատարելու է ձեր բոլոր ցանկությունները, եւ դուք չեք հասցնելու հետեւել Նրա ռիթմին։ Դուք այլ ելք չունեք, քան տրվել նրա հոսանքինեւ վայելել սիրառատ այս օրը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեր կողքին կլինեն, ինչը նշանակում է, որ հաջողությունը ուղեկից կլինի ձեզ։ Երազանք պահեք, եւ այն անպայման կիրականանա։ Մտածեք մի ուրախ, պայծառ, դրական բանի մասին, որպեսզի ընձեռված հնարավորություններից օգտվելով՝ կատարեք այն եւ վայելեք երջանկության ակնթարթները։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Մայիսի 2-ին ձեր սիրելին շատ դժվարությամբ է վճռական քայլեր անելու։ Հետեւաբար, նրան հարկավոր կլինի ձեր աջակցությունն ու օգնությունը։ Ավելին, նրա հաջողության հասնել կամ չհասնելը հենց ձեր ձեռքերում է։ Խելացի գործեք։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր պերճախոսություն ու բարյացակամությունն ուղեկից կլինեն ձեզ։ Եվ ձեր ընտրյալը անպայման կգնահատի դա, ինչը հաճելիորեն կզարմացնի ձեզ, քանզի վերջին շրջանում Նա նման վերաբերմունքի ձեզ չէր արժանացնում։ Արդյունքում դուք երկուսդ էլ հիանալի օր կանցկացնեք։
ԿՈՒՅՍԵՐ
Որքան էլ փորձեք մոռանալ ձեր անձնական կյանքում առկա խնդիրների մասին, միեւնույն է, չի ստացվի։ Ավելին, հենց այսօր դուք կունենաք ձեր հարաբերությունները դրականորեն փոխելու հնարավորություն, ընդ որում՝ ամեն ինչ շատ հեշտ ու արագ կստացվի։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ստիպված եք լինելու ինքնուրույն կայացնեք կարեւոր որոշումները։ Նույնիսկ ձեր սիրելի էակը չի կարող խորհուրդներ տալ ձեզ։ Դրանից Նա իրեն շատ անտեսված կզգա։ Հետեւաբար, տարաձայնություններից խուսափելու համար լսեք ձեր սիրելիի փաստարկներն ու առաջարկները։
ԿԱՐԻՃՆԵՐ
Մայիսի 2-ին պետք է ձեր սիրելիին պատասխանեք այն մեծ սիրով եւ ջերմությամբ, որով Նա ձեզ է վերաբերում։ Ճիշտ է, փոքր-ինչ դժվար առաջադրանք է, բայց ձեր ուժերից վեր չէ։ Այլապես ձեր սիրած անձնավորության օրը չկայացած եւ անիմաստ կանցնի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր տարօրինակ եւ անհավանական կասկածներ տանջելու են ձեզ։ Կթվա, որ ձեր սիրելին այլեւս չի սիրում եւ անտարբեր է դարձել ձեր հանդեպ։ Նրա ամեն քայլը, խոսքը մտորելու տեղիք կտա։ Փորձեք վանել այս մտքերը, որովհետեւ դրանք անհիմն են։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Մի ամաչեք եւ եւս մեկ անգամ զանգեք ձեր սիրելիին, հարցրեք Նրա գործերից, հիշեցրեք ձեր զգացմունքների մասին։ Իհարկե, աստղերը նախազգուշացնում են, որ այդ ամենը պետք է անել օրական 2-3 անգամ, ոչ՝ 125։ Թող ձեր սիրելին անտեսված չզգա իրեն եւ ինչու ոչ՝ հպարտանա, որ ձեզ նման ուշադիր ընտրյալ ունի իր կողքին։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք ցանկանում եւ ինչ եք մտադիր անել։ Ձեր քայլերը Նրան անտրամաբանական, սխալ եւ չմտածված են կթվան։ Սակայն քննադատելուց առաջ աստղերը խորհուրդ են տալիս երկար մտածել. միգուցե դուք չեք հասկանում նրա մտքի թռիչքը։
ՁԿՆԵՐ
Թվում է՝ ձեր խոսքերը, արցունքներն ու խնդրանքները մի գրոշի արժեք չունեն։ Հիստերիկան եւ վիճաբանությունները նույնպես անտեղի են։ Ձեզ չեն լսում եւ չեն հասկանում։ Նույնիսկ չեն էլ փորձում։ Աստղերը հուշում են՝ երբեմն շշուկն ավելի ազդեցիկ եւ լսելի է, քան բղավոցը։ Երբ ուսուցչուհին սկսում է շշուկով խոսել, դասարանը ուշադիր լսում է նրան։ Ձեր պարագայում ամեն ինչ շատ ավելի հեշտ է. ամբողջ դասարանի փոխարեն մեկն է։ Ավելի կամաց եւ հանդարտ արտահայտվեք եւ ձեզ կլսեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն