1. Մի սպասեք, որ նա կկռահի ձեր մտքերը
Շատ աղջիկներ սխալմամբ կարծում են, որ տղաները պետք է ինքնուրույն գլխի ընկնեն, թե իրենք ինչ են մտածում: Ավելի լավ է՝ չտանջեք ձեզ պատրանքներով. նա երբեք չի կռահի, որ դուք իրականում ուզում էիք տեսնել այդ ֆիլմը, բայց հրաժարվեցիք՝ գաղտնի հույս փայփայելով, որ ավելի հետաքրքիր ինչ-որ բան կառաջարկի:
Շփումը հենց այն է, ինչ պետք է առողջ, ամուր եւ երկարատեւ հարաբերություններ ստեղծելու ու պահպանելու համար, ուստի սովորեք ասել այն, ինչ մտածում եք, քանի որ նա իսկապես չի կարող կարդալ ձեր մտքերը: Պատմեք նրան ձեր ակնկալիքների ու վիրավորանքների մասին, այդպես ավելի հեշտ կլինի շփման կետ գտնել:
2. Մի խաղացեք զգացմունքների հետ
Չի կարելի զգացմունքների հետ խաղալ: Վեճի ժամանակ միշտ ձեզ դրեք դիմացինի տեղը եւ մտածեք, թե ինչպես նա իրեն կարող է զգալ այդ պահին: Ձեզ մի տեսակ անհարմա՞ր է: Նշանակում է՝ դուք չափն անցել եք, ու ժամանակն է ներողություն խնդրելու: Մի խաղացեք ուրիշի զգացմունքներին հետ, դա ավելի շատ է ցավեցնում նրան, քան ցանկացած այլ բան:
3. Դադարեցրեք լիդերության համար պայքարը
Ամուր հարաբերությունները լինում են այն դեպքում, երբ զույգը հանդես է գալիս նույն կողմում, ոչ թե պայքարում է միմյանց դեմ: Բավական է պարզել, թե ով է գլուխը, իսկ ով՝ վիզը, դերերը բաշխելով եւ առաջնորդության համար պայքարելով երկուսդ էլ կպարտվեք:
Ճնշված կողմը չարություն կսկսի կուտակել ներսում, որը վաղ թե ուշ կդրսեւրովի: Ամուր հարաբերություններն առաջին հերթին բարեկամություն ու գործընկերություն են ենթադրում:
4. Ամեն քայլափոխի մի բղավեք ձեր զգացմունքների մասին
Չարժի ողջ աշխարհին հայտարարել, թե որքան լավ է ձեզ մոտ ամեն ինչ, սիրառատ սելֆիների հսկա քանակություն բեռնել Instagram-ում եւ ձեր զույգի ինտիմ գաղտնիքներով կիսվել ընկերուհիների հետ: Որքան քիչ մարդ տեղեկացված լինի ձեր հարաբերությունների մասին, այնքան լավ:
Աղբյուրը՝ Ivona
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ