Ալեքսիս Նիկոլ Նաջարյանը, որը մասնակցել է «Միսս ԱՄՆ 2019» մրցույթին Նեբրասկա նահանգից, տիտղոսը զիջել է Հյուսիսային Կարոլինայից փաստաբանի։ Աղջիկը մեծացել է՝ սպորտով զբաղվելով։ Նա թենիս է խաղացել եւ ցանկություն է ունեցել պրոֆեսիոնալ թենիստիստ դառնալ։ Երբ եկել է քոլեջ ընդունվելու ժամանակը, նա մեկ տարի է անցկացրել՝ ցատկեր կատարելով Նեբրասկա-Լինքոլն համալսարանում։
Ալեքսիսը հայրը հայ հայտնի Նաջարյան ընտանիքից է, որը ծնունդով Խարբերդից է (Արեւմտյան Հայաստան)։ Նրա նախապապը՝ Լազար Նաջարյանը, XX դարի կեսերին 20 հազար դոլար է նվիրաբերել Հայկական բարեգհործական ընդհանուր միությանը՝ Հալեպում (Սիրիա) հայկական դպրոցի համար շենք գնելու համար։ Արդյունքում դպրոցն անվանվել է ի պատիվ նրա։ Ալեքսիսի պապը հայտնի բժիշկ է՝ Ամերիկայում տրանսպլանտոլոգիայի ոլորոտում առաջամարտիկ Ջոն Նազարյանը։
CornNation պորտալին տված հարցազրույցում հայուհին պատմել է, որ նախկինում չի մասնակցել մրցույթների, եւ «Միսս Ներբրասկա 2019»-ը իր դեբյուտն է եղել։
Նա հաճախորդների հետ օնլայն թրեյնինգներ է անցկացնում այն մասին, թե ինչպես օգնել մարդկանց ճիշտ սնվել եւ ցանկալի կազմվածք ձեռք բերել։ Նրա խոսքով՝ ինքը զգացել է, որ «Միսս Նեբրասկա» մրցույթը հրաշալի հնարավորություն է մարդկանց հետ շփվելու համար, դա ուրախ կինի եւ նոր փորձություն իր համար։ Լեքսը խոստովանել է, որ իր հայրն ամբողջ կյանքում սպորտով է զբաղվել եւ սովոր չէ «բարձրակրունկ կոշիկներ կրող դուստր ունենալ»։ մոդելը որոշել է մասնակցել մրցույթին դրա անցկացումից երկու ամիս առաջ։
Նաջարյանը քարոզում է տեղեկացվածությունը Լայմի հիվանդության մասին, որին բախվել են իր մայրն ու եղբայրը եւ որը նաեւ անվանում են «XXI դարի սիֆիլիս»։ Լեքսը շարունակելու է քարոզել տեղեկացվածությունը հիվանդության մասին միսս Նեբրասկա կարգավիճակում գտնվելու ընթացքում։ Նահանգապետ Պիտ Ռիկետսը դեկլարացիա է ստորագրել այն մասին, որ մայիսը Լայմի հիվանդության մասին տեղեկացվածության ամիս է, եւ եթե նա հաղթեր «Միսս ԱՄՆ 2019» մրցույթում, նրա նպատակներից մեկն էր լինել բոլոր 50 նահանգներում՝ խնդրի մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը