36-ամյա արքայազն Ուիլյամն ու 37-ամյա Քեյթ Միդլթոնը նոր մրցակցության մեջ են։ Այսօր ամուսինները հայտարարել են ռեգատայի «Թագավորական գավաթի» մեկնարկի մասին։
Այն տեղի կունենա մայիսի 9-ին։ Մրցաշարին կմասնակցեն յոթ զբոսանավ՝ յուրաքանչյուր հիմնադրամից մեկը, որին օգնում են Քեմբրիջի դուքսերը։ Ամուսինները երկու զբոսանավի վրա տեղ կզբաղեցնեն եւ կմրցեն մյուս մասնակիցների հետ։
Ռեգատայի մասին հանդիսավոր հայտարարությունը տեղի է ունեցել Cutty Sark թանգարանում՝ հին փայտե առագաստանավի վրա։ Ուիլյամը հանրության առջեւ ներկայացել է սովորական կոստյումով, իսկ Քեյթը շատ լուրջ է պատրաստվել։ Նա ներկայացել է սեւ-սպիտակ զոլավոր ջեմփերով, կապույտ տաբատ, իսկ կերպարը համալրել է վառ կարմիր պայուսակը։
Մայիսի 6-ին արքայազն Ուիլյամն առաջին անգամ հորեղբայր է դարձել՝ նրա եղբայրը որդի է ունեցել։ Ոմանք քննադատել են Քեյթին եւ Ուիլյամին, որ նրանք միայն 6 ժամ հետո են շնորհավորել Հարրիին եւ Մեգանին։ Սակայն դա միայն ձեւականություն է, իրականում Քեյթն ու Ուիլյամն ուրախ են, որ ընտանիքի նոր անդամ ունեն։
Ամուսինները պատմել են, որ շատ ուրախ են զարմիկի համար եւ չեն համբերում, թե երբ են հանդիպելու նրան։ Ուիլյամը կատակել է, որ ուրախ է եղբորը ողջունել «անքունների հասարակություն, որում հայտնովում ես երեխաներին դաստիարակելիս»։ Քեյթը հավելել է, որ անհամբերությամբ սպասում է, թե երբ են Հարրիին եւ Մեգանը որոշելու երեխայի անունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում