Հրապարակվել է Քսենիա Սոբչակի «Զգուշացեք, Սոբչակն է» («Осторожно, Собчак!») YouTube-յան շոուի հերթական թողարկումը։ Այս անգամ հերոսը 28-ամյա Վյաչեսլավ Մաշնովն է, որը հայտնի է որպես ռեփեր Գնոյնիյ եւ Սլավա КПСС։ Թողարկման սկզբում Քսենիան հայտնել է, որ հիփ-հոփ կատարողին գումար է վճարել հարցազրույցի համար։ Որպես ապացույց՝ հեռուստահաղորդավարուհին սպիտակ ծրար է ցույց տվել, որում 250 հազար ռուբլի էր։
«Սլավ, ես անկեղծ կլինեմ։ Ինձ համար սա առաջին նմանատիպ փորձն է, երբ ես տղամարդուն վճարում եմ նրա հետ շփման համար։ Ահա, ես քեզ եմ տալիս խոստացվածը։ Կարող ես հաշվել։ Ամեն ինչ այնպես է, ինչպես պայմանավորվել ենք։ Այստեղ 250 հազար է։ Քեզ համար, իսկապես, չեմ ափսոսում։ Գիտես, ես նույնիսկ որոշել էի, որ գումարի դիմաց քեզ հետ հարցազրույց չեմ անցկացնի։ Մենք պարզապես կնստենք, կխոսենք, կշփվենք։ Ինձ թվում է՝ դու այնպիսի մարդ ես, որի հետ անիմաստ է հարցազրույց անցկացնել։ Արի պարզապես հանգստանանք միասին։ Տեսահոլավակներ նայենք, ռեփ լսենք»,- ասել է Քսենիան։
Ռեփերը հարցարզույցի ընթացքում պատմել է ֆեմինիզի նկատմամբ իր վերաբերմունքի, Ֆիլիպ Կիրկորովի հետ ընկերության, «Цвет настроения синий» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանմանը մասնակցության մասին։ «Դա ամենամեծ թրեշը չէր։ Ես, իհարկե, կարող էի անդերգրաունդ հերոսի կերպար ստեղծել, ինչպես Օքսիմիրոնը, սակայն դա ինձ այնքան էլ մոտ չէ։ Մանուկ հասակում ես փորձել եմ ինչ-որ կազմակերպություններ ընդունվել, սակայն չի հաջողվել։ Ես փորձել եմ դիմակ կրել, չլինել նա, ով իրականում կամ։ Հետո հասկացա, որ չեմ ցանկանում այդպես»,- ասել է Սլավա КПСС-ը։
Հատկանշական է, որ թողարկման սկբում նրա մասին խոսել է փոփ արքան։ «Նա շատ կրթված է, ինտելեկտուալ տղա, որի հետ շատ հետաքրքիր է աշխատել «Հաջողություն» («Успех») շոուի շրջանակներում։ Նա շատ դաստիարակված է, իսկական։ Ես նրան տեսել են թե նկարահանումների ընթացքում, թե դրանցից դուրս։ Նա տարօրինակ է։ Եթե սովորական լիներ, այդպես չէր դրսեւորի իրեն»,- նշել է Ֆիլիպ Կիրոկորովը։
Արդյոք արժե՞ր այդքան գումար ծախսել հարցազրույցի համար, կարող եք դատել ինքներդ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)12:32, 16 մայիսի
Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել (VIDEO)11:36, 16 մայիսի
Մայրանալ պատրաստվող Հեյլի Բիբերը ցուցադրել է իր կլորիկ փորիկը