«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ալսուի ամուսինը չի խնդրել թաքցնել «Մանկական ձայնը» նախագծի քվեարկության ստուգման արդյունքները». ներկայացուցիչ

11:54, 13 մայիսի

Հայտնի «Մանկական ձայնը» նախագծի վերջերին եթերաշրջանն ավատվել է մոտ 4 շաբաթ առաջ, սակայն քվեարկության արդյունքների շուրջ խոսակցությունները չեն հանդարտվում մինչ այժմ։ «Մանկական ձայնը» նախագծի վեցերորդ եթերաշրջանում հաղթանակ է տարել երգչուհի Ալսուի 10-ամյա դուստրը՝ Միկելան։ Վերջերս «Առաջին ալիքը» նույնիսկ դիմել է կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած Group-IB ընկերությանը՝ պարզելու համար՝ արդյոք քվեարկության ընթացքում ձայների արհեստական ավելացում տեղի է ունեցել, թե ոչ։

Микелла Абрамова

Նախօրեին Telegram-ի Baza ալիքում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Ալուսի ամուսինը եւ Միկելայի հայրը՝ Յան Աբրամովը, կապ է հաստատել նիդերլանդական Talpa Media Holdings ընկերության ներկայացուցիչների հետ, որին պատկանում են «Մանկական ձայնը» նախագծի իրավունքները եւ նրանց խնդրել գաղտնի դարձնել երզափակիչ քվեարկության ստուգման արդյունքները։ Baza-ի տեղեկություններով՝ գործարարը վախենում է, որ արդյունքների հրապարակումը կարող է ազդել փոքրիկ դստեր հոգեբանական վիճակի վրա։

Семья Алсу опровергла требование засекретить результаты проверки голосования шоу "Голос. Дети"

Ի դեպ, մի քանի ժամ անց արդեն Ալսուի ներկայացուցիչը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ Յանը նման պահանջներով դիմել է  Talpa Media Holdings-ին։ Երգչուհու տնօրենի՝ Սերգեյ Ֆադեեւի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ այս սուտ տեղեկատվությունը տարածվել է «փոքրիկ երեխայի հոգեբանական վիճակի վրա ճնշում գործադրելու եւ հանրային կարծիքի մանիպուլիացիայի նպատակով»։

«Այդ փաստը չի համապատասխանում իրականությանը։ Ընտանիքի անդամներից ոչ ոք չի դիմել ոչ հոլանդական Talpa ընկերությանը, ոչ այլ ընկերությունների եւ անձերի, որոնք կապ ունեն հեռուստանախագծի կազմակերպման հետ ոչ հայտարարությամբ, ոչ դիմումով, ոչ որեւէ այլ խնդրանքով»,- Ալսուի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «Сплетник»-ը։

Ավելի վաղ հեռուստադիտողի քվեարկությամբ ընտրվել էր եթերաշրջանի հաղթողը՝ Միկելա Աբրամովան։ Նրա օգտին քվեարկել է վոկալային նախագծի երկրպագուների 56.5 տոկոսը։

Սակայն սոցիալական ցանցերի օգտատերերը բացասաբար են արձագանքել Ալսուի եւ Ռուսաստանի ամենահարուստ անձնանցից մեկի՝ Յան Աբրամովի դստեր հաղթանակին։ Բազմաթիվ մեկնաբանություններ էին հայտնվել Facebook-ում։ Մարդիկ գրում էին, որ Միկելան չի կարողացել ճիշտ կատարել ոչ մի նոտա, եւ որ նախագծից հետո տհաճ զգացում է առաջացել։ Մյուսներն առավել կտրուկ էին արտահայտվել՝ մրցույթի արդյունքները խայտառակություն անվանելով։ Աղջկան պաշտպանել են Ժաննա Լեւինան եւ Լյուբով Ուսպենսկայան։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search