50-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը վաղուց է հաշտվել նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ։ Սակայն նա նախընտրում է չհիշատակել Անջելիա Ջոլիի մասին, որը դարձել է ամուսնալուծության պատճառը։ Այսօր պարզվել է, որ դերասանուհիները կյանքում միայն մեկ անգամ են խոսել։
«Ընկերները» սերիալի աստղը խոստովանել է, որ Անջելինային պատահաբար է հանդիպել՝ նկարահանման ստուդիայի մոտ գտնվող ավտոկայանատեղիում։ Դա տեղի է ունեցել 2004թ.-ին։ Այդ ժամանակ արդեն Ջենիֆերի եւ Բրեդի հարաբերությունները բարդ էին։ Ընտանիքում տարաձայնությունները սաստկանում էին։ Նա չէր ցանկանում, որ Էնիսթոնը նկարահանվեր հայտնի սիթքոմի եզրափակիչ եթերաշրջանում։ Իսկ Էնիսթոնը որոշել էր, որ հիմարություն է այդպիսի մեծ հոնորարից՝ յուրաքանչյուր սերիայի համար 1 մլն դոլարից հրաժարվելը։
Փիթը պատրաստվում էր «Տեր եւ տիկին Սմիթ» ֆիլմի նկարահանումներին, որում նրա զուգընկերը Ջոլին էր։ Այդ պատճառով, կանայատեղիում հանդիպելով Անջելինային, դերասանի կինը որոշել է ողջունել կոլեգային։ «Ես կանգ առա եւ ներկայացա։ Եվ ասացի. «Բրդեն այնքան ուրախ է, որ աշխատելու է ձեզ հետ։ Հույս ունեմ՝ դուք իսկապես լավ ժամանակ կանցկացնեք»»,- Էնիսթոնի խոսքերը փոխացնում է Mirror-ը։ Ո՞վ գիտեր, որ նրա խոսքերը մարգարեկան կդառնան։
Հենց այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ Փիթը տարվեց Անջելինայով եւ հեռացավ կնոջից։ 2005թ.-ի հունվարին զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին։ Շուտով Ջոլին հղիացավ եւ լույս աշխարհ բերեց դստերը՝ Շայլոյին։
Միայն 2017թ.-ին Բրեդը ներողություն խնդրեց նախկին կնոջից այն ցավի համար, որը պատճառել է ամուսնալուծությամբ։ Հիմա արդեն նախկին ամուսինները հաշտվել են։ Բրեդը նույնիսկ ներկա է եղել նրա հոբելյանին։ Էնիսթոնը չի ձգտում նոր հարաբերություններ սկսել։ Նա վստահեցնում է, որ դրա համար ժամանակ չունի։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo, Legion-Media
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները