31-ամյա երգչուհի եւ դերասանուհին շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնք հավատացին «կղզուց եկած փոքրիկ աղջնակին»։ Ռիհաննան հագուստի եւ աքսեսուարների իր հավաքածուն է մշակել լյուքս ապրանքանիշի համար։
Հայտնի աստղի Fenty Maison ապրանքանիշի դեբյուտային հավաքածուի շնորհանդեսը տեղի է ունեցել նորաձեւության համաշխարհային մայրաքաղաքում։ Փարիզում կայացած երեկույթիին Ռիհաննան ներկայացել է սպիտակ, ուլտրակարճ, պիջակ-զգեստով, որի միտքը նրանն է եղել։ Նորաձեւության էքսպերիմենտի համար Ռիհաննան որոշել է համագործակցել LVMH լյուքս բրենդի հետ։
LVMH-ի պահպանողականները փորձը նույնպես ոչ սովորական եւ խիզախ համարեցին։
Իր հավաքածուն երգչուհին ստեղծել է իր իսկ նախասիրություններով։ Մարմինն ընդգրկող, լայն ուսերով եւ թեւերի ու կրծքավանդակի հատվածում «ազատ» ձեւվածքը դրա վառ ապացույցն է։ Ռիհաննան օվերսայզ հագուստի հանդեպ թուլություն ունի։
Ռիհաննան հասկացնել է տվել, որ իր հագուստը նախատեսված է ոչ միայն սլացիկ կազմվածքի տեր մարդկանց համար։ «Ես այժմ թմբլիկ եւ բավականին արտահայտիչ կազմված ունեմ։ Տարօրինակ կլիներ, եթե ես ինքս չկարողանայի կրել այն հագուտը, որը ես եմ ստեղծում», - հայտարարել է Ռիհաննան։
Երգչուհին նաեւ նշել է, որ այսօր բրենդների զանազանության մեջ շատերը ցանկանում են զգալ իրենց անհատականությունը։ Այս մտքերով էլ նա աշխատել է նոր հավաքածուի վրա։ Նրա խոսքերով հավաքածուն ներառելու է ոճային հանդերձանքներ, որոնք հատուկ առիթների համար են լինելու։ Կլինի նաեւ առօրյա հագուստ, ինչպես նաեւ սպորտով զբաղվելու համար հարմարավետ իրեր։ Դրանում կան նաեւ կոշիկներ, գլխազարդեր, զանազան աքսեսուարներ։
View this post on Instagram
Երգչուհին շնորհակալություն է հայտնել իր հարազատներին եւ երկրպագուներին, առանձնահատուկ նշելով LVMH-ի նախագահ՝ Բերնար Առնոյին։ «Շնորհակալություն, պարոն Առնո, որ հավաքացիք եւ ձեզ հետ աճելու հնարավորություն տվեցիք», - ասել է երգչուհին։
Լուսանկարը՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը