«Արի պարի Քոչարի» նախագիծը առաջին համահայկական ֆլեշմոբն է իր տեսակի մեջ։ Պարի՛ր, նկարահանի՛ր եւ տեղադրի՛ր տեսագրությունը համացանցում՝ #AriPariQochari2019 հեշթեգով: Զարմացրո՛ւ, հիացրո՛ւ, ապրեցրո՛ւ քո պարով»։ Նախագծի հեղինակների այս կոչին միացել են աշխարհի հայաշատ երկրների բնակիչները։
«Արի պարի Քոչարի» նախագծի ֆեյսբուքյան էջում տեղադրվել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ քոչարի են պարում Եգիպտոսում, Գերմանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ուզբեկստանում, Արգենտինայում, Ուրուգվայում եւ այլուր:
Ինչպես նշում է «Արի, պարի Քոչարի» նախագծի հեղինակ եւ համակարգող Սիրանուշ Խաչատրյանը, այս տարվա ծրագիրը նվիրված է Հովհ. Թումանյանի եւ Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին: «Հավատարիմ մնալով մեր առաքելությանը` աշխարհասփյուռ հայերին Քոչարու շուրջ համախմբելուն, այս տարի ընտրել ենք Կարնո քոչարին` որպես մասնակցության համար առաջնային պար։ Քչերը գիտեն, որ Կոմիտասը գրի է առել նաեւ պարեր, որոնցից մեկն էլ Կոմիտասի «Շորոր»-ն է: Առաջարկում ենք նաեւ պարել «Շորոր»-ը», - ասել է նա:
Նախաձեռնությունն առաջին անգամ անցկացվել է 2018 թվականի մայիսի 26-ին: Այն նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության 100 եւ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակներին: Հայկական ավանդական «Քոչարին» ոչ միայն մեր մշակույթի այցեքարտերից մեկն է, այլեւ հայ ժողովրդի ինքնության, ինքնաարտահայտման մի մասնիկը, որ ապրում է յուրաքանչյուրի հոգում` անկախ բնակության վայրից ու տարածությունից: Սա մի փորձ էր՝ համախմբելու աշխարհի 6 մայրցամաքներում ապրող հայերին մեկ պարի շուրջ` ի նշան մեր ժողովրդի միասնության եւ մեր փառավոր հաղթանակների։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը