Քայլի Ջենների դուստրն ընդամենն ամիսներ առաջ է մեկ տարեկան դարձել, սակայն փոքրիկն արդեն իր գաստրոնոմիական նախընտրություններն ունի։ Սթորմին ճապոնական խոհանոց է սիրում, ինչի մասին ռեալիթի-շոուի աստղը պատմել է ամերիկացի բլոգերի հետ զրույցի ընթացքում։
Հիզեր Սանդերսի վիդեոբլոգում Քայլին ընկերուհուն սովորեցնում է կառավարել փայտիկները, ինչը վարպետորեն է անում. հայտնի կլանի ներկայացուցիչը դեռ դպրոցական տարիներից տարվել է ճապոնական խոհանոցով։ Նա ենթադրում է, որ սուշիի եւ ռոլերի հանդեպ սերը փոխանցվել է դստերը։ «Սթորմին սուշի է սիրում։ Իհարկե, ես նրան հում մթերքով չեմ կերակրում։ Նա պարզապես սիրում է էդամամե եւ կանգ չի առնում, քանի դեռ ամբողջը չի կերել։ Նա կարող է նաեւ մի ամբողջ աման բրինձ ուտել սոյայի սոուսով»,- պատմել է Ջենները։
Որոշ երկրպագուներ զայրացել են. կարելի՞ է արդյոք ճապոնական խոհանոցով կերակրել մեկ տարեկան երեխային, սական Քայլիին նախկինում եւս գովել են դստեր նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Այդ պատճառով կարելի է ենթադրել, որ Սթորմին առողջության համար ոչ մի վտանգավոր բան չի ուտում։
Ամսվա սկզբին անանուն աղբյուրները հայտնել են, որ Ջեններն այնքան լավ է կատարում մայրիկի պարտականությունները, որ ծրագրում է երկրորդ երեխային լույս աշխարհ բերել։ Լուրերի առիթ էր դարձել Քայլի Ջենների շնորհավորական հրապարակումը, որը նվիրված էր նրա սիրելիին՝ Թրեւիս Սքոթին. աստղը նրան առաջարկել էր կրկին ծնողներ դառնալ։ «Քայլին հաճախ է խոսում Թրեւիսից եւս մեկ երեխա ունենալու մասին եւ ցանկանում է հղիանալ արդեն հաջորդ տարի։ Նա մշտապես ասում է, որ կոչված է մայր լինել»,- պատմել է աղբյուրը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)