Ամերիկացի լրագրողներն պարզել են՝ ինչով են Քարդաշյան-Ջեններ քույրերը կերակրում իրենց երեխաներին։ Պարզվում է՝ աստղային երեխաները վնասակար սնունդ չեն օգտագործում. ամենօրյա սննդակարգում ներառված է հիմնականում օգտակար մթերք։
38-ամյա Քիմ Քարդաշյանը, որը դաստիարակում է չորս երեխաների՝ երեքամյա Սեյնթը, հինգամյա Նորթը, մեկամյա Չիկագոն եւ նորածին Պսալմը, նրանց սովորական կերակուրներ է տալիս, սակայն փորձում է թեթեւ ուտեստների ավելի «առողջ» տարբերակներ ընտրել։ Առաջին երեխային լույս աշխարհ բերելուց հետո Քիմը խոհարարներին հրահանգել է առողջ ուտեստներ պատրաստել առանց շաքարի։
40-ամյա Քորթնի Քարդաշյան արդեն մի քանի տարի է՝ գլյուտեն եւ կաթնամթերք չի օգտագործում։ Երեխաները սնվում են այնպես, ինչպես ռեալիթի-շոուի աստղը, հայտնում է Harpers Bazaar-ը։
Նրանց սննդակարգը մոտավորապես այսպիսին է։ Իննամյա Մեյսոնը, չորսամյա Ռեյնը եւ վեցամյա Պենելոպան նախաճաշին գլյուտեն չպարունակող վաֆլի են ուտում ձվածեղով, ճաշին՝ հնդկահավի միս, հումուսով բանջարեղեն եւ բրնձով բլիթներ, ընթրիքին՝ ձուկ, շոգեխաշած բանջարեղեն եւ առանց գլյուտենի պաստա։
34-ամյա Քլոե Քարդաշյանը մայր է դարձել նախորդ տարի։ Նրա դուստրը՝ Թրուն, դեռեւս ամբողջական սնունդ չի օգտագործում, սակայն Քլոեն խոսել է կրծքով կերակրման մանրամասների մասին։ Աստղը բավարար քանկով կաթ չի ունեցել, այդ պատճառով կաթնային խառնուրդի պատրաստման համար նախատեսված սարք է օգտագործել։
21-ամյա Քայլի Ջենները մեկամյա դստերը տարբեր մթերքով է կերակրում։ Աղջիկն արդեն իսկ ունի իր նախընտրությունները։ Նա պաշտում է սուպերսննդարար թեթեւ ուտեստներ, ջրիմուռներ, նուռ եւ ավոկադո։ Ավելի վաղ Քայլին խոստովանել է, որ Սթորմին սուշի եւ ճապոնական այլ ուտելիք է սիրում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով