Ամերիկացի ռեփեր Ջեյ Զին դարձել է առաջին հիփ-հոփ արտիստը, որի ունեցվածքը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը, գրում է Forbes-ը։
Վերլուծելով արտիստի մասնաբաժինները տարբեր ընկերություններում, անշարժ գույքը, արվեստի գործերը, ինչպես նաեւ եկամուտները երաժշտական բիզնեսից՝ փորձագետները հանգել են եզրակացությանը, որ 1996թ.-ին ռեփերի առաջին ալբոմի թողարկումից հետո նրա ունեցվածքը հասել է մեկ միլիարդ դոլարի։ Եվ դա, ինչպես գրում է հրատարակությունը, «առանց միջոցների, որոնք նախանշված են արտիստի կենսակերպի համար»։
Ջեյ Զիի ամենաեկամտաբեր բիզնեսը կարելի է համարել «Armand de Brignac Champagne» շամպայնի ապրանքանիշում ունեցած մասնաբաժինը՝ 310 մլն դոլար։ Եվս 220 մլն դոլար նրան բերում են ներդրումները տարբեր ընկերություններում, այդ թվում Uber-ում։ Երրորդ հորիզոնականում արտիստի «D"Ussé» կոնյակի ապրանքանիշն է, որը ստեղծվել է սպիրտի արտադրության հսկաներից մեկի՝ Bacardi ընկերության հետ։ Նույնքան է գնահատվում նրա մասնաբաժինը Tidal ծառայությունում։
Ռեփերի պատկառելի ունեցվածքի մնացած մասը ներառում են նրա կողմից հիմնադրված Roc Nation զվարճանքի ընկերությունը, սեփական երաժշտական կատալոգը, 70 մլն դոլար արժողությամբ արվետի գործերի հավաքածուն ու անշարժ գույքը։
Ջեյ Զին ռեփեր Շոն Քորի Քարթերի բեմական անունն է՝ ժամանակակից հիփ-հոփ երաժշտության ամենաազդեցիկ եւ հարուստ գործիչների մեկը։ ԱՄՆ ամենահայտնի երգչուհիներից մեկի՝ Բեյոնսոի ամուսինը, «Գրեմմի»-ի բամզակի մրցանակակիր է, իսկ 2018թ.-ին գլխավորել է հիփ-հոփ ոճում ստեղծագործող ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկը Forbes-ի վարկածով։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին