«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ի՞նչ ուտել ընթրիքին եւ ինչքա՞ն». Լիլիթ Բաբասյան

14:49, 5 հունիսի

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, վերջին շրջանում խորհուրդներ է ներկայացնում՝ ինչպես է հարկավոր ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Օրեր առաջ Լիլիթ Բաբասյանը տարածված միֆեր էր ներկայացրել նիհարելու մասին եւ հերքել դրանք։ Այս անգամ Բաբասյանն անդարադարձել է մեկ այլ հարցի՝ ինչ ուտել ընթրիքին եւ ինչքան։

Իր միկրոբլոգում Լիլիթ Բաբասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում էլ ներկայացրել է իր խորհուրդները։ «Ի՞նչ ուտել ընթրիքին եւ ինչքա՞ն։ Սիրելիներս, դուք հաճախ ինձ հարցնում եք՝ ի՞նչ ուտել ընթրիքին։ Այսօր խորհուրդս այդ մասին է։



Վերջին անգամ պետք է ուտել ոչ ուշ, քան քնելուց 3-4 ժամ առաջ։ Ուտելիքը մարսվում է 4 ժամվա ընթացքում, այսինքն՝ եթե դուք քնում եք 23։00-ին, ընթրիքը պետք է լինի 19։00-ին։
Սա վերաբերում է բոլորին, ովքեր ուզում են նիհարել եւ պահպանել լավ կազմվածքը։ Եթե դուք ընթրում եք 17։00-ին, նշանակում է՝ ձեր օրգանիզմը սովածանալու է մինչեւ առավոտ, եւ սննդի հաջորդ ընդունումը գնալու է ճարպերի կուտակմանը։

Ընթրիքը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից (ձուկ, հավի կրծքամիս, նապաստակի միս, ծովամթերք, ձու)։ Եթե դուք չեք նիհարում, ընթրիքին կարող եք ավելացնել բարդ ածխաջրեր՝ բրինձ, հնդկաձավար։ Եթե երեկոյան մարզումներ ունեք, ընթրիքն առավել եւս չպետք է բաց թողնել։ Ցանկալի է ընթրել մարզումից 1.5 ժամ առաջ։ Իհարկե, պետք է նշել, որ երեկոյան մարզումն առավելություն չունի առավոտյան մարզման հանդեպ»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը պատկերված էր ամուսնու հետ։ Ջերմ կադրի մեկնաբանություններում նա գրել էր․ «Մեզնից մեծերը միշտ ասում են՝ բոլոր ընտանիքներում էլ լինում են դժվարին պահեր, շրջաններ, երբ ընտրությանդ կասկածանքով ես վերաբերվում։ Իսկապես այդպես է, բայց ես արդեն գիտեմ՝ դա իմ ընտրությունն է, մեծ տարիքում էլ նա է լինելու իմ կողքին, իսկ իդեալներ չեն լինում»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search