Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վերաբերյալ լավ նորությունները վերջին շրջանում այնքան էլ շատ չեն. նա հաճախ հայտնվում է հիվանդանոցում, եւ շատերն անհանգստանում են, որ 83-ամյա դերասանի վիճակը վատ է։ Սակայն Արմեն Բորիսովիչն անսպասելիորեն զարմացրել է բոլորին՝ ներկայանալով առողջ, թարմ տեսքով, ինչպես նաեւ նորաձեւ հագուստով։
Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, որն արտիստի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բաժանումից հետո իր վրա է վերցրել նրա մասին հոգ տանելու պարտականությունը, Facebook-ի պաշտոնական խմբում կիսվել է դերասանի նոր լուսանկարով։ Կադրում դերասանը բավական ուրախ ու երիտասարդացած տեսք ունի եւ առհասարակ նման չէ խենթ ծերունու։ Սողոմոնյանը նշել է, որ ընկերն իրեն լավ է զգում եւ շատ ժամանակ է հատկացնում առողջությանը։ Նրա խոսքով՝ Արմեն Բորիսովիչը միտումնավոր չի շփվում լրագրողների հետ՝ մինչ այժմ անհանգստանալով երիտասարդ կնոջից բաժանվելու շուրջ բարձրացած աղմուկից։
Ջիգարխանյանի ընկերը նշել, է, որ Վիտալինայի հետ կապված պատմությունը դերասանի համար անցյալում է, եւ նա այն չի քննարկում։ Սակայն ժողովրդական արտիտսի շրջապատում ուշադրությամբ հետեւում են Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ քրեական գործին, որը, թեեւ դանդաղ, բայց առաջ է շարժվում։ «Զարմանալի է, որ մարդը, որն այդքան անպատկառ եւ հրապարակային կերպով կողոպտել է ամբողջ երկրում հարգված մարդու, մինչ այժմ պատշաճ պատիժ չի կրել։ Նույնիսկ դատարանի վճռով սահմանված տուգանքը նա հրաժարվում է վճարել, ստիպված են լինում դիմել դատական պրիստավի»,- նշում է նա։
Հիշեցնենք՝ Արմեն Ջիգարխանյանը եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան սկանդալով բաժանվել են 2017թ.-ի աշնանը։ Դերասանն այդ ժամանակ կնոջը մեղադրել է այն բանում, որ վերջինս գողացել է իր մոսկովյան բնակարանը եւ պատկառելի գումար հաշիվներից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը