Այն, որ թագավորական հարսներ Մեգան Մարքլի եւ Քեյթ Միդլթոնի մրցակցության ընթացքում Բրիտանիայի թագուհին առավելություն է տալիս վերջինիս, կասկած չի հարուցում։ Այժմ արդեն նա եւ արքայազն Ուիլյամի կինը եւս մեկ ընդհանուր բան ունեն։ Երկուսն էլ տառապում են ծովային հիվանդության նոպաներով։
Թագավորական ընտանիքի անդամների խնդիրը չի արտահայտվում միայն ջրային ճանապարհորդությունների ընթացքում։ Այն զգալի է դառնում ցանկացած ճոճման դեպքում։ Վերջերս կայացած «Trooping the Color» միջոցառման ընթացքում հիվանդության ախտանշանները հայտնաբերել են Քեմբրիջի 37-ամյա դքսուհու մոտ։
Քեյթ Միդլթոնի ուշադիր երկրպագուները նկատել են, որ կառքով երկարատեւ երթեւեկելուց հետո նա անառողջ եւ գունատ տեսք է ունեցել: Քեմբրիջի դքսուհին կարողացել է ուշքի գալ միայն այն պահին, երբ թագավորական ընտանիքն ավանդաբար շքերթ էր ընդունում Բուքինգհեմյան պալատի պատշգամբում։
«Ճշմարտությունն այն է, որ Քեմբրիջի դքսուհին հիվանդացել է, նրա ինքնազգացողությունը վատացել է կառքում ճոճվելու արդյունքում»,- հայտնել է թագավորական ընտանիքի աղբյուրը։
Եղիսաբեթ Երկրորդը եւս տառապում է այդ խնդրով։ Ըստ տեղեկությունների՝ միապետը արքայազն Ուիլյամի կնոջը դեղեր է խորհուրդ տվել, սակայն հիվանդության արդյունավետ բուժումը կարող է քնկոտություն առաջացնել։ Այդ պատճառով այն հարկավոր չէ օգտագործել պաշտոնական միջոցառումներից առաջ։
2018թ.-ին նա խոստովանել է, որ 1953թ.-ին իր թագադրումն անտանելի էր։ Նորաթուխ թագուհին երկու ժամ երթեւեկել է 200-ամյա կառքով, որը լծված էր ութ ձիով։
Լուսանկարները՝ EA Daily, Getty images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը