Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

Պայթյուն նկարահանման հրապարակում. «Արյունոտ խաղադրույք» սերիալը՝ կադրից դուրս

Նոր կերպարներ ու զվարճալի իրավիճակներ. «Դեպի ճամպար 3»

«Կիրկորովից առաջարկ եմ ստացել իր հետ աշխատել». «Նոր Ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը Երևանում է

Գոհար Հարությունյանի 42-ամյակն ու ամենաթան նվերը

Մոնիկան՝ «Միսս Տիեզերքի» կարծրատիպերի, իր կյանքի ցավոտ էտապի եւ այս տարվա գեղեցկուհիներին մոտիվացնելու մասին

«Ցենզուրայից դուրս ցանկացած գովազդում, ֆիլմում կամ տեսահոլովակում չեմ նկարահանվի»․ Ադրիանա Գալստյան

«Մայրս ինձ միայնակ է մեծացրել եւ դաստիարակել. իր շնորհիվ է այն ամենը, ինչով ես հպարտանում եմ». հարցազրույց Գոշ Հակոբյանի հետ

Exclusive. Աղաս Մանուկյանի անսպասելի անակնկալը կնոջը` Տաթևին 32-ամյակի առթիվ

BACKSTAGE «Սեւազգեստ կանայք». ինչպես են ընթանում ֆիլմի նկարահանումները

«Հատուկ նպատակ չունենք թաքուն պահել մեր երեխաներին»․ Արամեի նոր տեսահոլովակը՝ կնոջ եւ երեխաների մասնակցությամբ

Նորաձեւության ցուցադրություն բաց երկնքի տակ. Fashion Night Astghik Safaryan

«Ինձ համար կա մի տղամարդ, այն տղամարդը, որը իմն է եւ ես վստահում եմ իրեն». Ելենա Բորիսենկո

Խորհուրդներ Թերեզայից՝ ամռան նորաձեւության միտումները․ ինչ են կրելու նորաձեւ կանայք

«Վախենում էի ինձնից, որ տանը սկսել էի գործեր անել, եփել-թափել». Լիդուշիկ

Աննա Հակոբյանն ու այլ հայտնի հյուրեր՝ Fashion Forum Yerevan 2019-ի պատշտոնական բացման արարողությանը (ֆոտո/վիդեո)

22:20, 25 հունիսի

Այսօր «Որդան կարմիր» հայկական գորգերի թանգարանում կայացավ Fashion Forum Yerevan 2019 միջոցառման բացման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ցուցադրվեցին հայ դիզայներների աշխատանքները՝ ներկայացնելով հայկական տարրեր եւ աքսեսուարներ:

Արդեն երկրորդ տարին է, ինչ Երեւանում անցկացվում է նորաձեւության այս յուրօրինակ ֆորումը, որի շրջանակում Հայաստան են այցելում ոլորտի հայտնի ու սիրված դեմքեր: Միջոցառումն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար», «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրերի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։

Ֆորումի առաջնային նպատակն է խթանել հայաստանյան նորաձևության ոլորտի զարգացումը:

Ֆորումի բացումն իր ներկայությամբ պատվել էր նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Աննա Հակոբյանն առաջին օրվանից կանգնել է հայ դիզայներների կողքին, նա արտերկիր այցելությունների ժամանակ միշտ ներկայանում է հայ դիզայներների հագուստով. Ձեր արած աշխատանքը մեզ համար շատ կարեւոր է»,-նկատեց «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ԿՀ-ի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը, որը նաեւ իր շնորհակալությունը հայտնեց ֆորումի մյուս աջակիցներին, որոնցից է, օրինակ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, որն իր խոսքում նշեց.

«Սա, իսկապես, մեզ համար էլ հետաքրքիր ձեւաչափ է: Երբեւէ չեմ դիտարկել զբոսաշրջությունը նորաձեւության ենթատեքստում. սա առաջին քայլն է, որը շատ հաջողված է: Հուսով եմ` հյուրերի համար էլ այսուհետ Հայաստանը բացահայտելու շատ հնարավորություններ կլինեն: Մենք ցանկացել ենք աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա՝ ոչ միայն որպես զբոսաշրջային, այլեւ նորաձեւության զարգացում ապրող երկիր: Պետությունը մշտապես պատրաստակամ է աջակցել լավագույն գաղափարների իրականացմանը, հետեւաբար հետագայում եւս ակնկալում ենք համագործակցություն»:

Ֆորումի կարեւորության մասին խոսեց  նաեւ ԵՄ «Աջակցության ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նեհերը.

«ինձ Հայաստանի ստեղծարար ոլորտի ընկերն եմ համարում: Շատ տպավորված եմ Հայաստանի նորաձեւության եւ դիզայնի պալատի հետ մեր կատարած աշխատանքով: Շատ տպավորիչ է, թե որքան կարճ ժամանակում այս դինամիկ թիմը կարողացավ այս նախագիծը գլուխ բերել եւ այդ ամենի մի մասը կազմելը հրաշալի է: Մենք ստեղծարար ոլորտին եւ հատկապես նորաձեւությանը փայլուն ապագա ենք մաղթում»,-իր ելույթում նշեց նա:

Ի դեպ, ցուցահնդեսը «Որդան կարմիր» թանգարանում ներկայացված կլինի մինչեւ հունիսի 29-ը: Իսկ եթե բաց եք թողել բացման պաշտոնական արարողությունը, առաջարկում ենք դրան հետեւել մեր պատրաստած ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութի միջոցով:

Ամենամյա «Fashion Forum Yerevan 2019»-ը կազմակերպում է «Նորաձեւության եւ դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English


  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության