Սասեքսի դքսուհուն կասկածում են նրանում, որ նա փորձում է ծննդաբերությունից հետո վերականգնվել թանկարժեք քարերի օգնությամբ, հայտնում է Daily Mail-ը։
Լրագրողներն ուշադրություն են հրավիրել, որ վերջին շրջանում Մեգան Մարքլը հանրությանը ներկայանում է փիրուզե զարդերով։ Հանգստյան օրերին նա լոնդոնյան բեյսբոլային հանդիպմանը ներկայացել էր փիրուզե ականջօղերով, որդու՝ Արչիի լույս աշխարհ գալուց հետո առաջին հարցազրույցի ընթացքում՝ այդ քարով զարդարված վզնոցով։
Թանկարժեք քարերի փորձագետ եւ գրող Հիզեր Ասկինոիզը ենթադրում է, որ Սասեքսի դքսուհին կրում է այս քարը՝ ծննդաբերությունից հետո վերկանգնման գործընթացն արագացնելու համար։ «Այս հրաշալի թանկարժեք քարը հարկավոր է կրել, երբ ցանկանում եք կենտրոնանալ առողջության վրա։ Փիրուզն իդեալական քար է նորաթուխ մայրերի համար, այն նրանց օրհնություն է տալիս»,- բացատրել է նա։ Մասնագետը նաեւ նշել է, որ հենց փիրուզն է նպաստում շուտափույթ բուժմանը եւ վերականգնմանը հիվանդություններից հետո։
Ավելի վաղ՝ հունիսին, օգտատերերը հիացել էին Սասեքսի դքսուհու արտաքինով։ Նրանք զարմացել էին, որ Մարքլն իդեալական վիճակի է վերադարձել ծննդաբերությունից երկու ամիս անց։ «Ինձ բացատրեք՝ ինչպես Արչիի 37-ամյա մայրը 22 տարեկանի տեսք ունի»,- Instagram-ում թագավորական ընտանիքի էջում հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում զարմացել էր օգտատերերից մեկը։ «Մեգանն, իսկապես, գեղեցիկ է ու երջանիկ տեսք ունի։ Ես չեմ կարողանում պատկերացնել, որ հնարավոր է այդքան լավ տեսք ունենալ եւ հանրությանը ներկայանալ ծննդաբերությունից երկու ամիս անց»,- գրել էր մեկ այլ օգտատեր։
Մայիսի 6-ին լույս աշխարհ է եկել արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի առաջնեկը։ Երեխային տվել են Արչի Հարիսոն Մանունթբաթեն-Վինձոր անունը։
Լուսանկարները՝ RA, TimRooke/REX/Shutterstock, Chris Jackson/Getty Images, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը