Ամերիկաբնակների արձագանքը հայկական տեսահոլովակներին. մաս 2` Իվետա Մուկուչյան

«IQ-իկ». Փոքրիկները` լրագրության մասին

Makeup tutorial. ստանում ենք վառ ամառային դիմահարդարում

Ինչպես ընտրել ամառային շապիկներն ու ճիշտ համադրել դրանք

«Իռլանդացին» ֆիլմի առաջին թիզերը

Արտասահմանցիները հայկական տեսահոլովակներ են դիտում

Երկու հայ հանդիպեցին Մոսկվայում․ Հրանտ Թոխատյան եւ Սարիկ Անդրեասյան

NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

«Եվրատեսիլը» բեմից այն կողմ․ տեսանյութ Թել Ավիվից

«Կարծում եմ՝ Դայանան կբերի «Միսս Տիեզերք»-ի թագը Հայաստան». գեղեցկության մրցույթների դափնեկիր Լիլիթ Մարտիրոսյան

15:05, 13 հուլիսի

Օրերս Գյումրիում կայացավ «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթը, որի ժամանակ միջազգային գեղեցկության մրցույթների դափնեկիր, գյումրեցի հայտնի մոդել Լիլիթ Մարտիրոսյանն առաջին անգամ ներկայացավ՝ որպես հանդիսավարուհի: NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել մրցույթին, որի լուսաբանումն ու մանրամասներն արդեն ներկայացրել ենք: Բայց լինել Գյումրիում, հանդիպել Լիլիթին ու առիթը չօգտագործել հարցազրույցի համար, ուղղակի, անկարելի էր:

Իսկ զրուցել ենք տարբեր թեմաներով…

Լիլիթ, Գյումրիում կայացած  «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի ժամանակ առաջին անգամ քեզ տեսանք հանդիսավարուհու դերում. ինչպե՞ս ստացար այդ առաջարկը:

Միջոցառման հաղորդավարուհին լինելու առաջարկը ստացել եմ «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանից եւ հիմնադրամի խորհուրդի անդամ, «Միսս Արմենիա» փառատոնի ծրագրերի ղեկավար, ArmMod fashion-ի հիմնադիր Ռուբինա Գրիգորյամից: Արարողությունը վարել եմ մեծ ուրախությամբ, սիրով եւ ամենայն պատասխանատվությամբ:

Դժվարություններ կամ բարդույթներ ունեցե՞լ ես աշխատանքի հետ կապված:

Ոչ, որովհետեւ ես ինձ շատ հանգիստ եմ զգում բեմում, ինչը կապված է մի շարք միջազգային մրցույթներում իմ ունեցած փորձով, նաեւ այն մեծ պատասխանատվությամբ , որով ես ինքս ինձ վրա աշխատել եմ ու դա իր արդյունքն ու պտուղներն է տվել: Պետք է, որ ստացված լինի (ժպտում է):

Ի դեպ, այդ օրը կրում էի դիզայներ Նինա Սարկիսյանցի զգեստը: Նա դա հատուկ ուղարկել էր Միլանից, որպեսզի ես դրանով վարեմ մրցույթը: Այդ զգեստով ինձ շատ ինքնավստահ էի զգում, եւ դա նպաստեց, որ էլ ավելի մեծ էներգիայով վարեմ միջոցառումը:

Առաջին անգամ նման մեծամասշտաբ մրցույթի հայաստանյան ընտրությունը կայացավ Գյումրիում: Որպես գյումրեցի մոդել՝ ի՞նչ զգացողություններ ունես. որքանո՞վ են նման իրադարձությունների՝ Երեւանից դուրս կայացումը, ըստ քեզ, օգտակար կամ նպաստավոր:

Չեք պատկերացնի՝ ինչքան հպարտ եմ, որ նման հեղինակավոր մրցույթն անցկացվել է հենց Գյումրիում: Կարծում եմ՝ Սեւ բերդը հենց այն վայրն է, որն իդեալական է նմանատիպ միջոցառումների համար: Նաեւ շատ ուրախ եմ, որ Գյումրիում սկսել են անցկացնել շատ հեղինակավոր միջոցառումներ. այդ ակտիվությունն ինձ համար ուրախալի է, որովհետեւ ուզում եմ, որ իմ հայրենի քաղաքն ակտիվանա եւ այն ծանր ճգնաժամից դուրս գա, որն արդեն 30 տարի է՝ մեզ հետապնդում է երկրաշարժից հետո…

Ինչպես ինքդ բեմից նշեցիր՝ փաստորեն մասնակից 15 աղջիկների մեջ ունեիր ֆավորիտ: Այսօր կարո՞ղ ես բարձրաձայնել, թե ով էր նա:

Իմ միակ ֆավորիտը Դայանա Դավթյանն էր, որը եւ հաղթեց «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթում: Ես նրա համար շատ ուրախ եմ:

Դայանայի հետ ծանո՞թ եք: Ի՞նչ կարծիք ունես նրա մասին՝ որպես մոդելի եւ գեղեցկուհու, եւ ինչ ես կարծում՝ ի՞նչ շանսեր ունի նա «Միսս Տիեզերք» մրցույթում:

Շատ վաղուց ենք ծանոթ: Նա շատ պրոֆեսիոնալ մոդել է, իսկ որպես գեղեցկուհի՝ ունի շատ ինքնատիպ արտաքին՝ յուրահատուկ աչքեր: Կարծում եմ՝ «Միսս տիեզերք» մրցույթում նա կփայլի եւ կհաղթի՝ բերելով իր հետ մրցույթի թագը: Վստահ եմ՝ Դայանան շատ ուժեղ մասնակից կլինի:

Որպես մջազգային գեղեցկության մրցույթների մասնակից եւ դրանցից շատերի դափնեկիր՝ ի՞նչ խորհուրդ կտաս հեղինակավոր մրցույթների մեր ներկայիս եւ հետագա մասնակիցներին՝ բացի արտաքին հմայքից՝ էլ ինչպե՞ս պետք է իրենց դրսեւորեն հաղթանակի համար:

Բացի արտաքին հմայքից՝ մի շարք հատկանիշներ էլ են շատ կարեւորվում, որոնք հաճախ աղջիկներն անտեսում են: Դրանցից են՝ պունկտուալ եւ ինտեկլեկտուալ լինելը, յուրահատուկ խարիզման, այլ մասնակիցների հետ ճիշտ հարաբերություններ ստեղծելը, համբերատարությունը, բարությունը, ընկերասիրությունը: Մրցույթի ընթացքում կազմակերպիչները տարբեր միջոցառումների օգնությամբ պարզում են մասնակիցների տարբեր կողմերը՝ ինտելեկտը, շուտ կողմներոշվելը եւ մյուս հատկանիշները. միայն դրանից հետո են որոշում կայացնում եւ ընտրում հաղթողին:

Լիլիթ, հաճախ մեր գեղեցկուհիներին հանրությունը սկսում է բուռն քննարկել եւ քննադատել: Ինչ ես կարծում՝ ինչո՞վ է դա պայմանավորված:

Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը եւ այն արտահայտելու իրավունք: Թե ինչու են այդքան շատ քննարկում եւ քննադատում Հայաստանում, ես դրա պատասխանը չունեմ, բայց ինչպես արդեն նշեցի՝ յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ունի, եւ դա նորմալ է՝ լինել քննարկված կամ քննադատված:

Քո մասին, կարծես թե, բացասական քննարկումներ չեն եղել, համենայն դեպս, մամուլում եւ համացանցում: Ամեն ինչ այդքան հա՞րթ է, որքան թվում է առաջին հայացքից, թե՞ դու էլ ես ունեցել նման դժվար փուլ, երբ օրինակ նեղվել ես կամ նեղսրտել ինչ-որ վատ կամ դաժան խոսքից: Ինչպե՞ս ես հաղթահարել այդ ամենը: Կարո՞ղ ես կիսվել քո փորձով:

Իմ հայրենակիցների կողմից ունեցել եմ շատ  դրական արձագանքներ, փառք Աստծո՝ նրանք ինձ միշտ քաջալերել են ու բարի խոսքեր ասել, որոնք ինձ մոտիվացրել են, էներգիա տվել, որ շատ մեծ ոգեւորությամբ  մասնակցեմ միջազգային մրցույթներին եւ ամեն երկիր գնալուց հայկական համայնքը միշտ ինձ գտել է, աջակցել, դրոշներով եկել են ոգեշնչելու: Ոչ մի բացասական կամ վատ քննարկումներ չեն եղել մամուլում եւ համացանցում, միայն հաճելի եւ հպարտություն ոգեշնչող մեկնաբանութհուններ եմ տեսել: Դա ավելի հարթ է դարձրել իմ ճանապարհը դեպի այդ մրցույթներն ու ստիպել, որ էլ ավելի մեծ հպարտությամբ ներկայացնեմ մեր երկիրը, եւ կարծում եմ՝ հենց այդ սիրո շնորհիվ եմ ես ունեցել մեծ հաղթանակներ եւ հաջողություններ: Իսկ երբ ինձ ճնշված եմ զգում կամ  վախենում դժվարություններից, կողքիս միշտ ընտանիքս կանգնած է լինում եւ ես հաջողությունների եմ հասնում, որովհետեւ նրանք հավատում են իմ ուժերին եւ միշտ ասում, որ եթե ունեմ երազանք, ապա պետք է գնամ այդ երազանքի հետեւից եւ երբեք չհանձնվեմ:

Շատերի համար նախանձելի հարսնացուն արդյոք  ունի անձնական կյանքում փոփոխություններ, թե՞ դեռ շարունակում է կոտրել սրտեր:

Ոչ, անձնական կյանքում չունեմ փոփոխություններ (ծիծաղում է):

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Էդգար Մարտիրոսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ