55-ամյա Մայք Ֆլեյսին մեղադրում են 31-ամյա կնոջ՝ Լորա Ֆլեյսի նկատմամբ հարձակման եւ ծեծի ենթարկելու մեջ։ Ագրեսիայի պոռթկման պատճառ է դարձել այն, որ պրոդյուսերի հղի կինը հրաժարվել է հղիության արհեստական ընդհատում կատարել։
Պարզվել է, որ Մայքը մի քանի շաբաթ սպառնացել է կնոջը՝ պնդելով, որ վերջինս հղիության արհեստական ընդհատման դիմի։ Երբ պրոդյուսերը բացասկան պատասխան է ստացել, ծեծի է ենթարկել Լորային։ Աստղային ընտանիքում սկանդալը տեղի է ունեցել դեռ հուլիսին 4-ին, երբ նրանք հանգստանում էին Հավայան կղզիներում, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ։
«Նա ամեն օր պահանջում էր, որ ես հղիության արհեստական ընդհատման դիմեմ։ Երբ մենք ամուսնացանք, ես 26 տարեկան էի, նա՝ 50։ Նա երեխաներ չուներ եւ որոշել է, որ մի ժառանգորդը բավական է։ Սակայն ես հղիացա երկրորդ անգամ, եւ իսկական մղձավանջ սկսվեց»,- խոստովանել է Լորան։
Զույգն ամուսնացած է հինգ տարի եւ չորսամյա որդի ունի՝ Բենը։ Երեխան հոր դաժան վերաբերմունքի վկան է դարձել։ «Երբ Մայքը հարձակվեց ինձ վրա, հարեւան սենյակում մեր որդին էր գտնվում։ Նա ամեն ինչ լսել է եւ վազելով եկել աղմուկի պատճառով»,- տուժողի խոսքերը մեջբերում է Variety-ն։
Նրանք ծանոթացել են, երբ Կաեպելերն արժանացել է «Միս Ամերիկա 2012» տիտղոսին։ Այդ տարի Մայքը գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում էր։ Նոր ծանոթանալով հաղթողի հետ՝ նա ժամադրության էր հրավիրել նրան։ Հանուն մոդելի հետ հարաբերությունների նա բաժանվել է առաջին կնոջից, որի հետ ամուսնացած էր 24 տարի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը