Մոդել եւ գեղեցկության մրցույթների մասնակից Թերեզա Մարտիրոսյանը սեպտեմբերին Հայաստանը ներկայացնելու է Թուրքիայում կայանալիք Photomodel Universe եւ Princess Universe մրցույթներում: Ստացված առաջարկի, իր մասնակցության եւ հույզերի մասին Թերեզան առաջինը կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:
Մրցույթները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում: Մոդելը Թուրքիա մեկնելու է սեպտեմբերի 17-ին՝ հենց իր ծննդյան օրը:
«Միսս Արմենիա 2017» մրցույթին մասնակցելուց հետո Թերեզան նշել էր, որ այլեւս ոչ մի գեղեցկության մրցույթի հարթակում չի ներկայանա, սակայն 27-ամյա մոդելը ոգեւորությամբ է ընդունել Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի ղեկավար Աշոտ Խաչատրյանի՝ միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնելու հրավերը.
««Միսս Արմենիա»-ից հետո ասում էի, որ դա կլինի իմ վերջին մրցույթը, բայց ոչ թե կոտրված լինելով էի այդպես նշել, այլ պարզապես տարիքի հետ կապված մտածում էի, որ էլ չեմ կարողանա մասնակցել մրցույթների, բայց Աշոտի կողմից եղավ այդ առաջարկն, ու ինչ-որ բան ինձ ստիպեց, որ համաձայնվեմ, ու հիմա էլ ինքս իմ մեջ ասում եմ, որ սա վերջինն է լինելու (ծիծաղում է), բայց տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի»,-պարզաբանում է՝ հավելելով, որ Աշոտի հետ արդեն 4-րդ անգամ է համագործակցում: Հասցրել է ներկայանալ նաեւ Իտալիայում եւ Չինաստանում անցկացված մրցույթներին:
Ինչ վերաբերում է առաջիկա մրցակցությանը՝ Թերեզայի կողքին կներկայանան եւս 24 երկրների գեղեցկուհիներ, իսկ Թուրքիայում Հայաստանը ներկայացնելու հետ կապված մտավախություն մոդելը չունի.
«Նախ՝ Աշոտ Խաչատրյանն էլ է այնտեղ լինելու: Կարծում եմ՝ խնդիրներ չեն լինի: Չեմ ուզում մրցույթը կապել քաղաքականության հետ: Հուսով եմ՝ նման բնույթ այն չի կրի»,-ասում է նա:
2017 թ-ին Թերեզան շատերին տպավորեց «Միսս Արմենիա» մրցույթի ժամանակ՝ կրելով համարձակ կարմիր զգեստ, որի հեղինակը քույրն էր՝ հայտնի մոդել, դիզայներ Լիլի Մորտոն: Այս անգամ էլ ճանաչված շիկահերը անմասն չի մնա քույրիկի մրցութային կերպարից.
«Ճիշտ է՝ «Միսս Արմենիա» մրցույթի երեկոյան զգեստս մոդելավորել էր Լիլին, բայց այս անգամ միասին քննարկել ենք լողազգեստի թեման՝ կարելը, ձեւավորելը… ամեն ինչ թողնելու եմ նրա վրա (ծիծաղում է): Նա շուտով կթողարկի իր բրենդային ներքնազգեստները, այնպես որ՝ մոդելավորումն ամբողջությամբ իրեն եմ վստահել: Չնայած երկրում չի լինելու, բայց խոստացել է, որ իր ձեռքերով կկարի այն: Այս անգամ կաշխատեմ նաեւ երկու տարբեր դիզայներների հետ, բայց անուններ դեռ չեմ կարող նշել, որովհետեւ դեռ հստակ չեմ որոշել, թե ովքեր կլինեն նրանք: Մինչեւ սեպտեմբեր պարզ կլինի»:
Բացի մրցույթին մասնակցելուց՝ մոդելը հնարավորություն կունենա նաեւ մեկ օր տրամադրել պատմական վայրերի այցելությանը: Իսկ բուն մրցույթից սպասելիքները մեծ են.
«Երբ մի մրցույթի ես մասնակցում, իհարկե, դա անիմաստ չի կարող լինել, միշտ էլ սպասելիքներ ունենում ես: Ես պատրաստված եմ մեկնելու, արդեն կարելի է ասել՝ կոփված եմ, սա թվով 5-րդ մրցույթն է, որին մասնակցում եմ: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կանցնի»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Թերեզա Մարտիրոսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ