Ամառ է։ NEWS.am STYLE-ը հետաքրքրությամբ հետեւում է՝ ինչպես են հանգստանում հայտնիներն ու մեդիա անհատները։ Յուրօրինակ հետաքրքրությամբ է իր արձակուրդներն Ադլերում անցկացնում RT-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը, որը կիսվում է Կրասնորդարի երկրամասում խոհարարական նրբություններով, ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի, երեխաների ու ծնողների լուսանկաներով։ Վերջերս նա հրապարակել էր ծնողների լուսանկարը, որոնք պատկերված էին լողափին, իսկ այժմ տեղադրել է սկեսրոջ՝ Լաուրա Աշոտովնա Գեւորգյանի լուսանկարը, որը Երեւանից մեկնել է Ադլեր։
«Երեւանից վերադարձել է իմ խիստ, գեղեցկուհի սկեսուրը։ Հավանություն է տվել իմ մեծացած որովայնին, հավանության չի արժանացրել Տիգրանինը։ Նրան սննդակարգ ենք նշանակում, ինչ արած»,- սկեսրոջ լուսանկարը մակագրել է Մարգարիտա Սիմոնյանը։
View this post on Instagram
Հրապարակումը մեկնաբանել է Տիգրան Քեոսայանի նախկին կինը՝ Ալյոնա Խմելնիցկայան։ «Հիասքանչ է։ Վաղվանից նիհարում ենք միասին»։ Ի պատասխան Մարգարիտան գրել է․ «Դու ինչո՞ւ ես նիհարում»։ Սիմոնյանն ու Խմելնիցկայան գրեթե լավագույն ընկերուհիներ են, նրանք միասին միջոցառումների են մասնակցում, ընտանեկան տոներ նշում։ Դերասանուհին նույնիսկ մի առիթով Սիմոնյանին բարեկամ է անվանել երեխաների կողմից։ Մի խոսքով, ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսուհին. «Բարձր, բարձր հարաբերություններ»։
Ի դեպ, Ալյոնան եւս մեկնել է Ադլեր՝ Քեոսայաններին հյուր։ «Ահա այս գեղեցկուհին մեզ մոտ է եկել։ Ձեր առողջության համար»,- այսպես է Սիմոնյանը մակագրել Խմելնիցկայայի լուսանկարը, ինչը հիացական ու զարմացած մեկնաբանությունների ալիք է առաջացրել։
View this post on Instagram
«Դա շատ լավ է, բայց բոլորին տրված չէ այդպիսի ժողովրդավարական հարաբերություններ կառուցել», «Ինձ դուր է գալիս ձեր ընկերությունը։ Մարգարիտա եւ Ալյոնա, կեցցեք», «Ինչ-որ մեկը խելացի է, ինչ-որ մեկը՝ գեղեցիկ, ինչ-որ մեկը՝ պարզապես տղամարդ։ Կեցցեք», «Այն, որ դուք ընկերություն եք անում, կանանց նկատի ունեմ, ես ընդունում եմ… Բայց հասկանում եմ՝ որքան ծանր է եղել Ալյոնայի համար։ Ինչպես է նա կարողացել անցնել ցավի միջով, բաց թողնել սիրելիին եւ նրա սերն ընդունել, ինչպես իրենը… Խոնարհվում եմ առաջին հերթին Ալյոնայի առաջ։ Եվ Մարգարիտային եւս շատ եմ հարգում»,- մեկնաբանություններում աստղային ընտանիքի հասցեին գրել են գետեւորդները։ Ընդ որում, եղել են նաեւ բացասական մեկնաբանություններ։ «Իմ կարծիքով՝ ոչ մի ընկերություն չկա։ Այլոնան գալիս է, քանի որ դեռ սիրում է Տիգրանին եւ սպասում է՝ միգուցե նրա ու Մարգոյի հարաբերություններում ինչ-որ բան փչանա»,- գրել է օգտատերերից մեկը։
Իհարկե, Մարգարիտան, Ալյոնան եւ Տիգրանն ակնհայտորեն այդպիսի գնահատականների համար ժամանակ չունեն. նրանք մեծ ընտանիքի շրջապատում վայելում են հանգիստը, որի ձեւաչափը հարգանքից բացի՝ այլ բան առաջ չի բերում…
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը