47-ամյա Ռիկի Մարտինը դաստիարակում է երկվորյակ որդիներին՝ 11-ամյա Մատեոյին եւ Վալենտինոյին։ Յոթ ամիս առաջ երգիչը, որը բազմաթիվ անգամներ խոսոտավել է, որ երազում է մեծ ընտանիքի մասին, դուստր է ունեցել։ Փոքրիկին Լյուսիա են անվանել։ Այս ամբողջ ընթացքում երջանիկ հայրը փոքրիկի դեմքը թաքցնում էր հանրությունից եւ միայն երեկ լուսանկար է հրապարակել, որում երեւում է նրա դեմքը։
«Իմ աչքի լույս Լյուսիան»,- մեկնաբանություններում գրել է նա։ 47-ամյա կատարողի երկրպագուները հիացած են երեխայի լուսանկարով։
«Նա հիասնքանչ է», «Շատ գեղեցիկ է», «Վաղուց էի ցանկանում տեսնել Լյուսիային, շնորհակալություն», «Հիասքանչ, դուք երջանիկ հայր եք», «Թող առողջ ու խելացի մեծանա, փոքրիկին բարօրություն եմ մաղթում», «Ուրախացրիք, այնքան դրական կադր է, գեղեցկուհի»,- գրել են հետեւորդները։
Նախորդ տարի Ռիկի Մարտինն ամուսնացել է ընկերոջ՝ ծագումով քուրդ նկարիչ Ջվան Յոսեֆի հետ։ Նրանք ծանոթացել են 2016թ.-ին, երբ երգիչն արվեստի գործեր էր որոնում իր հավաքածուի համար։ Երգչի դստերը, ինչպես նաեւ երկվորյակ որդիներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Այժմ տղաներն արդեն 10 տարեկան են, այնպես որ արտիստը կարող է լիարժեքորեն զբաղվել երրորդ երեխայի մասին հոգ տանելով։
Լուսանկարները՝ Legion-media, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը