Իսկական սերը չի ճանաչում տարիներ: Այս ամենի վառ ապացույցը Նարեկ Հայկազյան եւ Ծովինար Մարտիրոսյան դերասանական զույգն է, որոնք արդեն 13 տարի է՝ ամուսացած են, մեծացնում են իրենց երկու զավակներին, բայց երբեք չեն մոռանում ռոմանտիկ ու սիրային դրսեւորումների մասին: Նարեկը երեկ որոշել է եւս մեկ անգամ իր սերը ցույց տալ կնոջը՝ նրան անակնկալ մատուցելով: Դերասանը կանգ առնելով շենքի բակում՝ իրենց պատուհանի տակ սիրային երգով եւ կարմիր վարդերով է «դուրս կանչել» Ծովինարին:
Նարեկը NEWS.am STYLE-ին պատմել է իր խենթ սիրուց դրդված քայլի մասին.
«Մեքենան վարելով արդեն գրեթե հասնում էի տուն: Ճանապարհին անկեղծ՝ Ծովինարի մասին էի մտածում, թե ինչքան շատ եմ իրեն սիրում, ու արդեն սովորական է դարձել ամեն անգամ դա նրան ասելը: Իսկապես, մի պահ եկավ, որ արդեն սկսեցի շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ունեմ Ծովիկին, եւս մեկ անգամ հասկացա, թե որքան է ինքն ինձ սիրում, միշտ ամեն տեղ, ամենուր իրենից առավել ինձ է գնահատում, բարձրացնում… Հասկացա՝ ինչ էլ, որ անեմ, քիչ է իր համար: Ուզում էի ինչ-որ ձեւ արտահայտել իմ սերը: Մտքովս դա անցավ: Հենց այդ պահին եմ որոշել ու արել՝ առանց որեւէ մեկի օգնության: Այդ քայլի համար ժամանակ էլ պետք չի եկել, որոշել եմ ու արել»,-պատմում է նա:

Ծովինարն էլ, բնականաբար, հուզվել է ամուսնու անսպասելի, բայցեւ հաճելի քայլից.
«Շատ անսպասելի էր, բայց ինքը նման խենթ ու խելառ պահեր շատ է ինձ պարգեւում՝ միշտ անսպասելի ու հաճելի: Շատ հետաքրքիր էր ու ես ինձ շատ լավ զգացի»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դերասանուհին. «Ես շատ եմ սիրում Նարեկին ու շատ երջանիկ մարդ եմ համարում ինձ, որ ունեմ նման ամուսին, նման հայր իմ երեխաների համար եւ նման ընկեր»:

Իսկ Նարեկին մնում էր եւս մեկ անգամ հավելել. «Սիրում եմ Ծովիկին, ու եթե գլխիս վաղն էլ փչի ինչ-որ բան անել, նորից մի խենթության կդիմեմ իմ սերն արտահայտելու համար»:


Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Նարեկի եւ Ծովինարի անձնական արխիվից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 22 հոկտեմբերի
Dior-ը՝ 800 դոլարով, Maison Francis Kurkdjian-ը՝ 1200 դոլարով. 2026 թվականի ամենաշքեղ ադվենտ օրացույցները22:18, 22 հոկտեմբերի
Անհասանելի շքեղությունը վրդովմունք է առաջացնում. Ինչու են Dior-ի և Hermes-ի խանութները թալանվել Ֆրանսիայում21:33, 22 հոկտեմբերի
Շքեղ զբոսանավեր, գաղտնի պալատներ և որսորդական տարածքներ. ինչպես են հանգստացել աշխարհի ամենադաժան բռնապետերը20:26, 22 հոկտեմբերի
68-ամյա Շերոն Սթոունը 34 տարի անց վերստեղծել է «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը19:39, 22 հոկտեմբերի
Bugatti-ն 5 միլիոն դոլարով վերականգնել է եզակի Veyron-ը՝ հղկված ալյումինե թափքով19:17, 22 հոկտեմբերի
Dolce & Gabbana-ն և Mytheresa-ն շքեղ հավաքածու են ներկայացրել 2026 թվականի Սուրբ Ծննդյան համար18:00, 22 հոկտեմբերի
Հայաստան է գալիս աշխարհահռչակ TOM FORD բրենդը16:27, 22 հոկտեմբերի
Birkin-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է. Hermès-ի պաշտամունքային պայուսակը կորցնում է ժողովրդականությունը և արագորեն արժեզրկվում15:40, 22 հոկտեմբերի
«Նա ավելի վտանգավոր է դառնում». Հոգեբանը պնդել է, որ Թրամփը հոգեմետության նշաններ է ցուցաբերում15:18, 22 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան հենց սկզբից չի վստահել Մեգան Մարքլին և կարծում էր, որ նա «զոմբիացրել» է արքայազն Հարրիին14:32, 22 հոկտեմբերի
«Փողը կդառնա անկարևոր». Իլոն Մասկը կանխատեսել է ապագան առանց արժույթի և նշել, թե ինչ կպատահի իր միլիարդների հետ14:09, 22 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգը սպառնացել է լքել Կալիֆոռնիան և վաճառել իր 110 միլիոն դոլարանոց առանձնատունը՝ միլիարդատերերի հարկի պատճառով