Լրագրող, НТВ-ի նախկին գլխավոր տնօրեն Իգոր Մալաշենկոյի (նա կյանքին վերջ է տվել ինքնասպանության միջոցով) այրին՝ Բոժենա Ռինսկին, կօգտվի փոխնակ մոր ծառայություններից։ Այդ մասին նա գրել է Facebook-յան էջում։
«Ինձ մոտ լինում են սեւ ժամեր, երբ մի փոքր ու վերջ... Բայց ես չեմ կարող դավաճանել կենդանի էակին, որն ինձանից կախված է։ Ես ու Իգորը երեխա կունենանք։ Աղջիկ է։ Իգորի աղջիկը։ Առողջ աղջիկ է, որքանով առողջության մասին կարելի է դատել սուպերառաջադիմական սկրինինգների միջոցով»,- գրել է Բոժենան։
Մալաշենկոյի այրին գրել է, որ բուժում է ստանում դեպրեսիայի դեմ եւ հույս ունի, որն այն բուժված կլինի դստեր լույս աշխարհ գալու պահին։ Նրա խոսքով՝ փոխնակ մոր հոնորարի երկրորդ մասը վճարելու համար ստիպված կլինի «գումար հավաքել Facebook-ի միջոցով»։ «Հույս ունեմ դստերս դաստիարակել սիրո եւ Իգորի հանդեպ հարգանքի մթնոլորտում»,- եզրափակել է Ռինսկան։
Մարտին Ռինսկան հայտարարել է, որ ինքնասպանության փորձ է կատարել։ Մինչ այդ նա մի քանի անգամ հիվանդանոցում է հայտնվել եւ կլինիկական մահ ապրել։ Ռինսկան եւ Մալաշենկոն միասին են եղել 2011թ.-ից սկսած։ 2018թ.-ի աշնանը զույգն օրինականացրել է հարաբերությունները։
Քաղտեխնոլոգ եւ НТВ-ի համահիմնադիր Իգոր Մալաշենկոյին մահացած են գտել Իսպանիայում 2019թ.-ի փետրվարի 25-ին։ Տոքսիկոլոգիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նրա մահվան մեջ կասկածելի ոչինչ չի հայտնաբերել։ Ըստ ոստիկանության տվյալների՝ մեդիամենեջերը վերջ է տվել կյանքին։ Նրան հուղարկավորել են Մոսկվայի Տրոյեկուրովյան գերեզմանատանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ11:40, 21 մայիսի
Բելլա Հադիդը Կաննի կարմիր գորգի վրա «մեծ աղմուկ է բարձրացրել» իր Saint Laurent զգեստով11:18, 21 մայիսի
Ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելոն որոշել է աշխարհին պատմել, թե որ տարիքում է կորցրել կուսությունը10:46, 21 մայիսի
Բեն Աֆլեքը «ուշքի է եկել» ու հասկացել, որ «Ջեյ Լոյի հետ ամուսնությունը չի աշխատում»10:20, 21 մայիսի
«Սուպերաստղային հիվանդություն»․ Բրյունետը հայտնել է իր նոր երգի մասին09:00, 21 մայիսի
ՄԱՅԻՍԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ