Հայտնի «Ձայնը» նախագծի նախորդ եթերաշրջանն իսկական փորձություն էր կազմակերպիչների համար։ Ժյուրիի անդամների միջեւ կոնֆլիկտ էր տեղի ունեցել։ Բաստան վիրավորել է Սերգեյ Շնուրովին, որին պաշտպանել են Կոնստանտին Մելաձեն եւ ԱՆի Լորակը։ Աստղային մարզիչները հաճախ են քննադատել նրա աշխատանքը եւ նրա համարներն անվանել են թույլ։
Եվ այսպես, «Ձայնը» շոուի նոր եթերաշրջանում տաղանդավոր երիտասանրդների ելույթները կգնահատեն Պոլինա Գագարինան, Սերգեյ Շնուրովը, Կոնստանտին Մելաձեն եւ նորեկ՝ Վալերի Սյուտկինը։ Նրանց առջեւ իրենց վոկալային եւ բեմական վարպետությունը կներկայացնեն 120 մարդ։ Առաջին ալիքի նախագծի նոր եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն օգոստոսի 27-ից, իսկ հեռուստաեթեր կգնա աշնանը։ Շոուի վարողը կրկին Դմիտրի Նագիեւը կլինի։
«Ըստ ավանդույթի հրավիրել ենք այնպիսի կատարողների, որոնք երաժշտության տարբեր ոլորտներ են ներկայացնում եւ յուրաքանչյուրն իր ամպլուայում հասել է մեծ բարձունքների․․․Վալերի Սյուտկինը կարողանում է ունիկալ կերպով ներկայացնել ռոք ըն ռոլն, այնպես էլ ջազը։ Սա նախագծին բոլորովին նոր երանգ կհաղորդի, նա իր տեսակետն ունի երաժշտության մեջ եւ շատ բան կարող է սովորեցնել։ Նրա հետ կապված շատ սպասումենր կան», - պատմել է «Ձայնի» պրոդյուսեր Յուրի Ակսյուտան։
Վալերի Սյուտկինը հույս է հայտնել, որ բարձրագույն կրթությունը կօգնի, որպեսզի լավ մարզիչ լինի։ «Սա հետաքրքիր փորձ է եւ հնարավորություն, որպեսզի օգնենք տաղանդավոր երիտասարդներին։ Ինչ վերաբերում է գործընկերներիղ հետ մրցակցությանը, ապա ասեմ, որ ես կարող եմ բանավիճել եւ պնդել իմ տեսակետը։ Չեմ վախենում բարձդություններից, հարկավոր է պարզապես լավ անել աշխատանքը, թիմ հավաքել եւ աշխատել», - մանրամասնել է երգիչը։
Նախորդ եթերաշրջանի եզրափակիչը տեղի է ունեցել 2019թ․-ի հունվարի 1-ին, որում հաղթել էր Պյոտր Զախարովը։ Վերջերս Արաջին ալիքը հայտարարել էր, որ մանկական «Ձայնի» քվեարկությունից հետո որոշել է վերանայել սիստեմը։ Երգչուհի Ալսուի դստեր՝ Միկելա Աբրամովայի հաղթանակը հասարակության շրջանում մեծ ռեզոնանս էր առաջացրել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների