1. Իսկական ընկերներ
Ընկերների ոչ թե թիվն է կարեւոր, այլ որակը։ Նույնիսկ ամենաանկախ մարդկանց պետք են մեկ կամ երկու ընկերներ, որոնց կարելի է ապավինել ցանկացած պահի, ցանկացած առիթով։ Եթե դու ունես նման ընկերներ, ընտանեկան դրությունն այլեւս կարեւոր չէ։
2. Սիրելի աշխատանք
Կյանքը չափազանց կարճ է՝ այն տառապանքների վրա վատնելու համար։ Փողը կարեւոր է, բայց եթե սկսում ես ատել աշխատանքդ, երջանիկ չես լինի, նույնիսկ եթե ամուսին ունենաս։ Դու պետք է ունենաս այնպիսի աշխատանք, որը հաճույքով ես անում։ Դա էլ է մեր կյանքն արժեքավոր դարձնում։
3. Ինքնաբավություն
Շատ բան ավելի դյուրին է դառնում, երբ կողքիդ ինչ-որ մեկը կա: Սակայն չկա ավելի ոգեշնչող բան, քան այն վստահությունը, որ դու ինքդ կարող ես ամեն ինչ հաղթահարել։ Ինքնաբավությունը գալիս է ժամանակի ընթացքում, բայց հենց այն ձեռք ես բերում, այլեւս երբեք կախում չես ունենում մեկ այլ մարդուց։
4. Ֆինանսական անկախություն
Յուրահատուկ բավականություն է, երբ գիտես, որ դու կարող ես վճարել այն ամենի համար, ինչ սիրտդ կուզենա։ Ու դա կյանքում կարեւոր գործոն է։
5. Նախասիրություններ ու հոբբի
Նույնիսկ եթե սիրում ես աշխատանքս, համոզվիր, որ քո արած մնացած բաներն էլ են քեզ հաճույք պատճառում։ Յուրաքանչյուր մարդու էլ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հանգստանալ, գտիր հանգստի քո տարբերակը՝ որեւէ մարզաձեւ, ձեռագործություն, ճամփորդություն։ Ունենալ այն, ինչ քեզ իրոք դուր է գալիս՝ շատ ավելի կարեւոր է, քան ամուսնացած լինելը։
6. Սեփական արժանապատվության ուժեղ զգացում
Երբ հստակ գիտես, թե ինչի ես արժանի, այլեւս դրանից քչով չես բավարարվի։ Պետք է շատ ժամանակ ու ջանք՝ հասկանալու համար, թե դու որքանով ես գնահատում ինքդ քեզ։ Բայց եթե դու չանես դա, ապա մի անգամ կարթնանաս ու կհասկանաս, թե ինչքան ժամանակ ու ջանք ես ծախսել սխալ մարդկանց ու սխալ բաների վրա։ Սեփական արժանապատվության զգացումը երաշխիք է, որ թե կյանքում, թե սիրային հարցերում դու կստանաս այն, ինչ ուզում ես, ու ինչին արժանի ես։
7. Մի բան, որը քեզ քաջալերում է
Այն, ինչը ստիպում է քեզ ավելի լավը լինել։ Դա կարող է լինել աշխատանք, սպորտ, հասարակական կյանք, կամ անձնական կատարելագործում։ Երբեմն դժվար է գտնել մոտիվացիա, բայց դա պետք է անել, որպեսզի նույն տեղում չդոփես։
8. Ինքդ քեզ խնամելու ունակություն
Պետք չէ ֆիթնեսի գուրու լինել կամ միայն կանաչ կոկտեյլներ օգտագործել՝ ինքդ քեզ հետեւելու համար։ Դու ունես միայն մեկ մարմին ու պարտավոր ես այնպիսի կենսակերպ վարել, որպեսզի այն լավագույնս գործի։ Լինի առողջ ու երջանիկ։
9. Երջանկության զգացողություն, որը կախված չէ քո ընտանեկան երջանկությունից
Ոմանք սիրում են հարաբերությունների մեջ գտնվել, մյուսները նախընտրում են մենությունը։ Բայց մի բան է հարաբերությունների մեջ երջանիկ լինելը, մեկ այլ բան է գիտակցել, որ քո զգացմունքային վիճակը մեկ ուրիշի ներկայությունից է կախված։ Երբ կարողանում ես երջանկության ու գոհունակության այլ աղբյուրներ գտնել կյանքում, այդ դեպքում ամուսնությունը ընդամենը բոնուս է դառնում, հաճելի բոնուս, որը լրացնում է մնացած ամեն ինչը։
10. Իսկական սեր ինքդ քո հանդեպ
Ամենասխալ բանն է ամուսնանալ միայն այն բանի համար, որ կյանքում սիրո պակաս ես զգում։ Ամենաիսկական սերն այն է, որը դու պետք է զգաս քո ներսում, անկախ նրանից, դու այն մեկ ուրիշից ստանում ես, թե ոչ։
Աղբյուրը՝ soulpost.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը