«IQ-իկ»․ փոքրիկները՝ երաժշտության մասին

Ոչ մի բաց հագուստ հայրենիքում. Քիմ Քարդաշյանի ոճը` հայաստանյան այցի ժամանակ

Exclusive: Քարդաշյանների երեխաների զբոսանքը` Հյուսիսային պողոտայում

Քիմ Քարդաշյանը լուսանկարվեց եւ ինքնագրեր բաժանեց վաղ առավոտից իրեն սպասող երկրպագուներին

Երկրպագուները ողջունում են Քիմ Քարդաշյանին Երեւանում

Աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը ժամանեց Երեւան

Ինչպե՞ս է նշել իր տարեդարձը Լիա Զախարյանը, եւ ովքե՞ր են եղել իր հյուրերը

Իսպանիայի հմայիչ թագուհի Լետիսիայի ոճային կերպարները

Exclusive. Քրիստինա Կարապետյանն ու Կարո Նաղդալյանը մկրտեցին իրենց որդուն

65 մ երկարություն եւ 410 կգ քաշ. Երեւանում պատրաստված աշխարհի ամենամեծ գաթան տարեցտարի գերազանցում է իր չափսերը

Աշոտ Շարմազանովիչը, նրա փաստաբանն ու քաղաքական ծանոթ իրավիճակներ. «Save Միլիոն» ներկայացման պրեմիերան եւ հայտնի հյուրերը

Ամառ 2019. հայ հայտնիները՝ լողազգեստով

Սրբուկը, Իվետան եւ Ֆելիքսը Գյումրիում ելույթ չեն ունեցել Անկախության 28-ամյակին

Թագուհի Մաքսիմայի գլխի ոճային աքսեսուարների հավաքածուն

Ո՞վ է Women’s Club-ի նոր մասնակիցը

Ի՞նչ look-ով են հայտնիները ներկայացել «Ազնիվ գողերը» ֆիլմի կարմիր գորգին

Շեյխա Մոզայի անկրկնելի ոճը

Հարկատուներին զայրացնում է․ որքան գումար է Ֆրանսիան ծախսում Բրիջիտ Մակրոնի վրա

«Ճիշտ չէ ինչ-որ մի բան անել ու հեռանալ: Ես ցանկանում եմ ինչ-որ բան փոխել». Արսեն Մեհրաբյան

11:22, 1 սեպտեմբերի

«...А в отношении балета мы впереди планеты всей»,- սա խորհրդային տարիներին տարածված արտահայտություն է: Ըստ էության, հենց այդպես էր: Մեր երկրում հատուկ ձեռագիրը, թարմությունը, պարարվեստի խորությունը մշտապես զուգակցվել է նաեւ վարպետ Նորայր Մեհրաբյանի ստեղծագործության եւ նրա ղեկավարությամբ գործող «Բարեկամություն» պետական խորեոգրաֆիկ համույթի հետ: Վարպետի որդին՝ Արսեն Մեհրաբյանը, ինքն էլ հիմա արդեն վարպետ է. մեր արդիականության ամենաականավոր խորեոգրաֆներից մեկի՝ Ջոն Նոյմայերի աշակերտն է, որը Շվեդական թագավորական բալետի առաջատար մենպարողն է, աշխարհահռչակ «Forceful Feelings» («Ուժգին զգացումներ») նախագծի հիմնադիրը եւ ղեկավարը, բազմաթիվ բեմադրությունների հեղինակ... Արսենն այն մարդկանցից է, ում համառ աշխատանքով հաջողվել է ոչ միայն կայանալ արեւմտյան բեմում. նա համառ փորձում է հայկական պարարվեստ բերել համաշխարհային արդի խորեոգրաֆիայի միտումները: Ցայտուն օրինակներից են՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Արշիլ Գորկի» բալետի բեմադրումը եւ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացումը... Արսեն Մեհրաբյանը հիմա էլ Շվեդիայից համերգային նախագծով է եկել՝ դա ըստ Անտուան դը Սենթ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանն» է: Բալետը բեմ կբարձրանա աշնանը՝ Երեւանի պարարվեստի եւ պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջի 95-ամյակին նվիրված: Զրույցի ընթացքում Արսեն Մեհրաբյանը պատմեց ոչ միայն նախապատրաստման գործընթացի, այլեւ իր մտքերը ներկայացրեց Հայաստանում խորեոգրաֆիայի հետ կապված իրավիճակի մասին...

Նկատեցի, որ FB Ձեր էջում աղբի մասին վրդովված գրառում կար... Շվեդիայի հետ ապշեցուցիչ կոնտրաստ է, այդպես չէ՞:

Այո, իրադրությունն, անկեղծ ասած, այն չէ...

Իսկ մշակութային ոլորտո՞ւմ:

Այդ թվում՝ նաեւ մշակութային ոլորտում: Փոփոխություններ կան, բայց չէի ասի՝ լավ ուղղությամբ: Համենայնդեպս, խորեոգրաֆիայի հետ կապված ամեն ինչ չէ հասկանալի: Ո՞վ է ամեն ինչի համար պատասխանատու: Նախկինում գոնե մարդիկ կային, որոնց մոտ կարելի էր գնալ, դիմել... Հիմա չեմ հասկանում՝ որեւէ մե՞կն է դրանով զբաղվում, թե՞ մի քանի մարդ:

Դուք տեսլական ունե՞ք, թե ինչպիսին պետք է լինի հայկական խորեոգրաֆիան, ինչպիսի՞ն պետք է լինի մեր բալետը:

Դե, իհարկե, շատ գաղափարներ կան... Ամենասկզբում հիմքն է, դրանից է ամեն ինչ սկսվում: Եվ միանգամայն ակնհայտ է, որ այս իմաստով մեզ մոտ ինչ-որ բան այնպես չի գնում: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, թիմային աշխատանք եւ մոտեցում: Մասնագետներ են գալիս, թեկուզ եւ շատ լավ մասնագետներ, սակայն սա, այսպես ասած, միանգամյա ակցիա է, հազիվ թե ինչ-որ բան փոխի: Դրա փոխարեն շատ ավելի օգտակար կլինեին մի քանի շաբաթ տեւողությամբ ինտենսիվ վարպետաց դասերը: Չեմ ուզում ոչ մեկին քննադատել կամ վիրավորել, բայց դասավանդողները, որոնք նաեւ ինձ են սովորեցրել, մինչեւ հիմա այն նույն ոճով են աշխատում, ինչ 20 տարի առաջ: Իսկ չէ՞ որ նրանց մեթոդներում շատ բան հնացել է՝ տեմպը, ոճը, դինամիկան...

Մասնագետների մասին ասելիս Դուք նկատի ունեի՞ք Ձեզ:

Այդ թվում: Իմ սերունդն աստիճանաբար պարից անցնում է դասավանդման, եւ նա գիտելիքներ ունի, որոնցից միայն օգուտ կստանան: Ընդ որում՝ ոչ միայն երեխաները, այլեւ դասավանդողները, որոնք մասնագիտության վերաբերյալ թարմ կարծիքի կարիք ունեն: Ընդհանրապես, այստեղ դետալները շատ են...

Դե, օրինակ, ինչպիսի՞:

Օրինակ՝ երեխաների մկանները սովորական բան չէ. դրանք տարեցտարի փոխվում են, եւ եթե աճի որոշակի շրջանում դրանք ճիշտ չօգտագործվեն, հետո՝ վերջ, նրանք մասնագիտորեն հետ են մնում: Կամ, օրինակ, 18-ամյա պարողներին միանգամից հանձնարարում են Սպարտակի, Կրասոսի կամ «Ժիզելից» Ալբերի դերը: Բայց մինչեւ այն պետք է աճել: Չի կարելի երեխային այդպես փչացնել ֆիզիկապես եւ ներքուստ. նա նվազագույնը սկսում է մտածել, որ աներեւակայելի բարձունքների է հասել: Մինչդեռ, ամենեւին այդպես չէ: Ինչո՞ւ չմտածել խաղացանկ, որին համապատասխան նա կզարգանա: Մի խոսքով, այնպես չէ, որ Արեւմուտքում ամեն ինչ գիտեն, իսկ այստեղ ոչինչ չգիտեն: Այստեղ նույնպես մասնագիտությանը տիրապետում են, բայց աշխարհը տեղում չի դոփում... Մեծ թվով նորույթներ կան ֆրանսիական, ամերիկյան, եվրոպական մեթոդիկայում...

Դուք 15 տարեկանում տեղափոխվել եք Եվրոպա, եւ Ձեզ չէ՞ որ կարող էր ընդհանրապես անհրաժեշտ չլիներ եւ չհետաքրքրեր, թե այստեղ ինչ է կատարվում:

15 տարուց ավելի ես այստեղ եմ գալիս տարբեր նախագծերի հետ կապված, որպեսզի մեր հայ օժտված երեխաները կարողանան ինքնաարտահայտվել: Եվ նախորդ բեմադրությունները («Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», «Արշիլ Գորկի»), եւ նրանք, որ դեռ կլինեն, ուղղված են հենց սրան: Ճիշտ չէ ինչ-որ մի բան անել եւ հեռանալ: Ես ցանկանում եմ ինչ-որ բան փոխել: Եթե մարդը 20 տարի արել է միեւնույն բանը, սեփական յուղի մեջ է տապակվել, ապա նրա մոտեցման մեջ ինչ-որ բան կոտրելն անչափ դժվար կլինի, բայց պետք է փորձել...

Եվ ինչպե՞ս է մարդն իրեն զգում 15 տարեկանում այլ երկրում հայտնվելով, անցնելով, ինչպես հասկացա, խիստ դպրոց...

Այո, անչափ դժվար էր: Ես այստեղից մեկնեցի Շվեյցարիա մրցույթի եւ հասա եզրափակչին: Կարելի էր ընտրել փողը կամ ուսումը, ես ընտրեցի ուսումը Համբուրգում: Իհարկե, ընտելացումը չափազանց սթրեսային էր. հեշտ չէ 15 տարեկանում հայտնվել հարազատներից հեռու: Չնայած գիշերօթիկում, որտեղ ապրել եմ 2 տարի, բոլոր պայմանները կային. քեզ համար եփում էին, հագուստդ լվանում, արդուկում… Բայց, միեւնույն է, առաջին տարում տուն գնալու անտանելի ցանկություն կար: Մյուս կողմից՝ ես այնպիսի աուրայի մեջ էի, այնպիսի շրջապատի… Ես հոյակապ ուսուցիչներ եմ ունեցել՝ Ռադիկ Զարիպով, Կեւին Հայգեն, Իրինա Յակոբսոն. Պետերբուրգում նրա ամուսնու՝ Լեոնիդ Յակոբսոնի թատրոնում ինչ-որ ժամանակ պարել է հայրս: Իրինա Յակոբսոնը հոյակապ մասնագետ է, եւ նրա վերաբերմունքը դասականին ինձ շատ բան է սովորեցրել, այդ թվում՝ կարգապահություն:

Եվ, վերջապես, ես հանդիպեցի մեծագույն վարպետ Ջոն Նոյմայերին, որի դպրոցում սովորել եմ. նա հետեւում էր ինձ եւ 2 տարի անց հրավիրեց իր թատրոն: Այս մարդիկ ոչ միայն պարզապես պարել էին սովորեցնում, նրանք ծանոթացնում էին մշակույթին, իմ մեջ դնում պարողին այնքան անհրաժեշտ հոգեւոր եւ մասնագիտական պաշար: Իսկ Նոյմայերը առանձին պատմություն է. նա խորագույն արտիստ է, որը չի կառչում տեխնիկայից, բայց ներարկել է արվեստի հանդեպ անկեղծ լինելու հատկանիշը: Ես 10 տարի նրա մոտ եմ աշխատել, խաղացել ավելի քան 100 ներկայացման մեջ...

Ստացվում է, որ Դուք ունիվերսալ պարող եք՝ թե՛ Նոյմայեր, թե՛ ռուսական դպրոց, թե՛ ամերիկյան, թե՛ ֆրանսիական...

Ես բոլորից վերցրել եմ այն, ինչ ինձ ավելի շատ էր պետք: Անկեղծ ասած՝ ինձ անչափ դուր է գալիս ֆրանսիական դպրոցը. ոճը, տեմպը, մաներան... Այս դպրոցին հատկապես սերտորեն հարեցի, երբ աշխատում էի Փարիզի օպերայի մեծ արտիստ  Լորան Իլերի հետ, որը Նուրիեւի աշակերտներից մեկն է: Ամերիկացիների մոտ հիասքանչ ու հետաքրքիր է Բալանչինը, որը նույնպես հրապուրված է ռուսական մշակույթով: Իսկ ընդհանրապես արվեստում չկա այդպիսի մոտեցում՝ սիրում եմ-չեմ սիրում... Ե՛վ Նուրիեւը, ե՛ւ Բարիշնիկովը Ռուսաստանից են ծագել, բայց տարբեր դպրոցներից յուրացրել են ամեն օգտակարը՝ ձուլելով այն իրենց ստեղծագործությանը:

Բոլորը, ում մասին խոսում ենք տղամարդիկ են: Չնայած բալետը, կարծես, առաջին հերթին պարազգեստով եւ պուանտով աղջիկների հետ է զուգակցվում...

Չգիտեմ ինչու է այդպես, բայց տղաները, հավանաբար, ավելի են նպատակաուղղված հաջողությանը, կենտրոնացած են կարիերայի վրա: Աղջիկների մտքում ավելի շատ ամուսնությունն է եւ երեխաները: Ես, օրինակ, այստեղ Երեւանում հետեւել եմ... Ապագա «պրիմաների» չեմ նկատել. դրա համար, ամեն դեպքում, պետք է, որ ամեն ինչ կատարյալ լինի: Կան հետաքրքիր պարուհիներ, որոնք բնավորություն ունեն, հնարավոր է՝ նրանց մոտ ստացվի: Իսկ ընդհանրապես, դա դժվարին ճանապարհ է. քրտինք, արցունքներ, վնասվածքներ, որոնք պետք է վերապրել, հաղթահարել: Մեզ մոտ այնպիսի վնասվածքներով 20-ամյա երեխաներ կան, որ նայում ու մտածում եմ. «Բայց ինչպե՞ս կարելի է»... Գուցե այն պատճառով, որ նրանց հետ սխա՞լ են աշխատել:

Իսկ Ձեզ ո՞ր դերն է ամենից դժվար տրվել: Որը նույնպես պահանջել է քրտինք, արյուն եւ դրա պես ամեն ինչ...

Բոլորն էլ դժվար էին: Ոչ մի բան հեշտ չի տրվել: Երբ 20 տարեկան էի, Նոյմայերի մոտ «Շչելկունչիկում» պարեցի: Ծանր էր: Անչափ: Լրջագույն աշխատանք էր... Հիմա ավարտել եմ ըստ Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը», նույնպես հեշտ չէր. հոգեբանական բարդ բալետ է, ֆիզիկապես նույնպես՝ 2 ժամ բեմի վրա ես...

Փոքր-ինչ տխուր բանի մասին հարցնեմ... Իսկ քառասունից հետո ի՞նչ է լինելու: Թոշակավորո՞ւմ:

Այո: Մեկը ինչ-որ նոր բան է գտնում, մյուսը դասավանդում: Ահա հավաքել ենք մեր՝ «Ուժգին զգացումներ» խումբը, առայժմ ելույթ ենք ունենում եւ բավականին հաջողությամբ... Շատ եմ սիրում բեմադրել, ցանկանում եմ շարունակել որպես խորեոգրաֆ, առավել եւս որ հիմա Ստոկհոլմում ե՛ւ դասավանդում եմ, ե՛ւ բեմադրում: Եվ սրա մեջ ոչ մի տխուր բան չկա: Նորմալ պրոցես է... 

Զրուցեց՝ Աննա Սաթյանը

Լուսանկարները՝ Nata Brettell


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության