ԽՈՅԵՐ
Այսօր լրջորեն կսկսեք մտածել՝ ժամանակը չէ՞ ինչ-որ մեկի սիրտը գրավելու համար։ Միգուցե դուք արդեն գտել եք ձեր «զոհին»։ Եվ եթե նախկինում չէիք համարձակվում դիմել այդ քայլին, ապա սեպտեմբերի 8-ը ամենանպաստավոր օրն է դրա համար։ Գլխավորը՝ չծուլանալ եւ հավատալ սեփական ուժերին։
ՑԼԵՐ
Քաջություն ունեցեք եւ խոստովանեք, որ սիրահարվել եք մեկ ուիշին։ Այսօր հավանականությունը շատ մեծ է, որ հասկանաք՝ ձեր կյանքում կարեւոր տեղ ու դեր է սկսել զբաղեցնել մեկը, ով ձեր ընտրյալը չէ։ Իհարկե, պետք չէ այդ մասին բարձրաձայնել, մանավանդ ասել սիրելի էակին։ Սա ժամանակավոր բնույթ է կրում։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի հասկանալ եւ ներել սիրելի էակին։ Հավանաբար ավելի հեշտ կլինի գոռալ, ճչալ եւ հիստերիկ տեսարաններ բարձրացնել, բայց դրանից ոչ մի արդյունք չեք ստանա։ Ուստի, փորձեք տիրապետել ձեզ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Սեպտեմբերի 8-ին կթվա, որ սիրելի անձնավորությունն իրականում ձեզ այնպես չի վերաբերում, ինչպես կարծում են ուրիշները։ Եթե կասկածում եք սիրելի էակին, մտածում եք, որ այլեւս այնքան էլ կարեւոր տեղ ու դեր չունեք նրա կյանքում, անկեղծ զրուցեք նրա հետ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեզ անհրաժեշտ է մեկը, ում դուք իսկապես հետաքրքրիր եք որպես անհատ։ ԵՎ եթե ձեր սիրելի էակը չունի նման որակներ, ուրեմն կսկսեք մտածել՝ արդյոք հենց նա պետք է լինի ձեր կողքին։ Միասին լինելը միայն զրուցել ու միմյանց լսելը չէ, այլ հասկանալը։ Վատ է, որ նա այս ամենի կարեւորությունը չի հասկանում։
ԿՈՒՅՍԵՐ
Սիրելի անձնավորությունը սեպտեմբերի 8-ին ոչ ադեկվատ կդրսեւորի իրեն, ինչը բացասական զգացողություններ կառաջացնի։ Կարեւոր է, որ այդ փոթորիկը չխոչընդոտի ձեր հարաբերություններին, եւ դուք հավատարիմ մնաք միմյանց։ Աստղերը հուշում են ավելի հանդուրժող եւ զուսպ լինել։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ամեն ինչ վերջին վայրկյանին անելու կարիք չկա, քանի որ այդպես կհայտնվեք տհաճ իրավիճակում, որը անցանկալի հետեւանքներ կթողնի ձեր հարաբերությունների վրա։ Փորձեք ավելի հեռատես լինել։
ԿԱՐԻՃՆԵՐ
Սեպտեմբերի 8-ին միայնակ մնալու ցանկությունն այնքան մեծ կլինի, որ կփորձեք փախչել ամենքից ու ամեն ինչից։ Սակայն անհայտ ուղղությամբ գնալուց առաջ մտածեք՝ միգուցե այդպես դուք վտանգու՞մ եք ձեր հարաբերությունները սիրելի էակի հետ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեզ համար շատ դժվար կլինի ադեկվատ գնահատական տալ սիրելի էակին, նրա արարքներին։ Դուք շատ սուբյեկտիվ մոտեցում կցուցաբերեք եւ վարդագույն ակնոցով կնայեք ձեր ընտրայլին։ Աստղերը հուշում են՝ որքան հնարավոր է անաչառ լինել՝ նրան իսկապես ճանաչելու համար։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Սեպտեմբերի 8-ին սիրելի էակի համար շատ դժվար կլինի ներել ձեր արարքները։ Բայց նա կանի դա՝ թեկուզ հանուն հարաբերությունների պահպանման։ Փորձեք գնահատել սիրելիի այդ քայլը եւ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման իրավիճակներ այլեւս չկրկնվեն։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր ընտրյալը ստիպված կլինի ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի կարողանա հանդուրժել ձեր արարքները եւ չարձագանքի դրանց համապատասխան ձեւով։ Ավաղ, դուք շատ դյուրագրգիռ կլինեք եւ նույնիսկ ամեն մանրուք բացասական ազդեցություն կունենա ձեզ վրա։ Զսպեք ձեզ։
ՁԿՆԵՐ
Ըստ ձեզ՝ սեպտեմբերի 8-ին ձեր սիրելի էակը ուշադիր եւ հոգատար չի լինի ձեր, ձեր խնդիրների, խոսքերի եւ մտորումների նկատմամբ։ Իսկ դա բնականաբար, տխրեցնելու է ձեզ։ Փորձեք ինքնուրույն դուրս գալ դժվարին իրավիճակից։ Դուք կարող եք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին