Հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը պատմել է իր համակրանքը վերադարձնելու Տրիստան Թոմփսոնի փորձի մասին։ Մարզիկը վճռական է գործել նրանց դստեր՝ Թրուի ծննդյան օրը։ Այս մասին նա պատմել է «Keep up with Kardashians» իրապատում շոուի նոր եթերաշրջանի առաջին սերիայի ընթացքում։

Հիշեցնենք՝ Քլոեն եւ Տրիստանը բաժանվել են Թոմփսոնի դավաճանության հետեւանքով սկանդալի պատճառով. նա Քլոեին դավաճանել էր Քայլի Ջենների լավագույն ընկերուհու՝ Ջորդին Վուդսի հետ։ Իրապատում շոուի աստղը մինչ այժմ իրեն ճնշված է զգում։ Սակայն երկար տատանվելուց հետո նա ամեն դեպքում որոշել է նախկին սիրելիին հրավիրել իրենց դստեր՝ Թրուի ծննդյան տոնին։

Մոդելը խոստովանել է, որ արարողությունն այնպես չի անցել, ինչպես ինքն է ծրագրել։ «Տրիստանն ինչ-որ պահի ցանկացավ համբուրել ինձ։ Ինձ համար դժվար է հասել՝ ինչ հույս է ունեցել նա. ինձ համար այդ գիրքն արդեն փակ է։ Մինչ այդ նա ինձ ծաղիկներ է ուղարկել եւ ինչ-որ նվերներ, սակայն այդ անգամ պարզապես անցավ սահմանը։ Ես չէի ցանկանում շեղվել տոնից հարաբերությունները պարզաբանելու նպատակով, բայց հասկացրի նրան, որ այստեղ նրա ներկայությանն ուրախ են միայն որպես մեր փոքրիկի հայր։ Այլ կարգավիճակի հարկավոր չէ հույս ունենալ»,- ասել է նա։

Թոմփոսոնը Քլոեի հետ լինելու իր ցանկության մասին հրապարակային հայտարարել է ամռան կեսին։ Սակայն այդ բառերից հետո հանգստի է մեկնել նախկին սիրելիի եւ իր առաջին երեխայի մոր՝ Ջորդան Քրեյգի հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:30, 28 հոկտեմբերի
Վանեսա Թրամփը քաղցկեղը հաղթահարելուց հետո Թայգեր Վուդսի հետ ապագայի ծրագրեր է կազմում14:05, 28 հոկտեմբերի
Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ13:05, 28 հոկտեմբերի
Բիանկա Սենսորին հերթական նորաձև սադրանքն է արել՝ բյուրեղներով զարդարված բոդիով12:47, 28 հոկտեմբերի
«Մարդիկ անընդհատ ինձ այդ մասին են հարցնում». Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին11:30, 28 հոկտեմբերի
Քևին Ջոնասը պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել ֆուտբոլային չաթում10:18, 28 հոկտեմբերի
«Սերը մեզ բերեց այստեղ». Էլեն Սաֆարյանի առաջին հրապարակումն ամուսնությունից հետո09:00, 28 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող20:30, 27 հոկտեմբերի
Ի հակառակ Նոլանի, Իլոն Մասկը թողարկել է իր «պատմականորեն ճշգրիտ» արհեստական բանականությանբ ստեղծված «Ոդիսականը», սակայն քննադատության է արժանացել19:05, 27 հոկտեմբերի
Նիդեռլանդները կրկին հրաժարվում է «Եվրատեսիլից»՝ Իսրայելի մասնակցության պատճառով