35-ամյա արքայազն Հարրին ու 38-ամյա դերասանուհի Մեգան Մարքլը մեկնել են Հռոմ։ Զույգը հրավիրված է Մեգանի մտերիմ ընկերուհու՝ դիզայներ Միշա Նոնուի եւ նվաթային մագնատ Մայքլ Հեսսի հարսանեկան արարողությանը։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Աուրելիա վիլլայում։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ արքայադուստր Բեաթրիսը, արքայադուստր Եվգենիան, Իվանկա Թրամփը, Քեթի Փերին, Կարլի Կլոսը եւ Օրլանդո Բլումը։
Ռոմանտիկ արարողության համար Մարքլն ընտրել է սեւ, երկար, սեւ, կիսաթափանցիկ, Valentino ապրանքանիշի զգեստ, որի արժեքը 11 հազար դոլար է։ Կերպարն ամբողջացրել են ադամանդե ականջօղերը։ Մեգանի վարսերը գեղեցիկ հավաքված են եղել։ Անգլիական մեդիան համարում է, որ արքայազն Հարրիի կինը եւս մեկ անգամ խախտել է թագավորական կանոնները, քանզի թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին թափանցիկ զգեստ կրել չի կարելի։ Իսկ ոճաբանները նշել են, որ Մարքլը դուրս է եկել էթիկետի սահմաններից․ հարսանեկան արարողության համար սեւ զգեստ չեն ընտրում։
Հարրիի ու Մեգանի համար այս հարսանիքը հատուկ նշանակություն ունի։ Հենց Միշան է կազմակերպել նրանց ծանոթությունը։ «Ես Մեգանի մասին ոչինչ չգիտեի մինչեւ այն պահը, երբ մեր ընկերուհի Միշա Նոնուն ինձ չասաց․ «Սա Մեգան Մարքլն է»։ Ես․ «Շատ լավ, իսկ ուրիշ ինչ կարող եմ իմանալ նրա մասին։ Ինչո՞վ է նա զբաղվում»։ Այնպես, որ ես մինչեւ այդ պահը չէի դիտել «Ֆորս-մաժորը», ոչինչ չէի լսել Մեգանի մաիսն եւ հաճելիորեն զարմացած էի, երբ սենյակ մտավ եւ առաջին անգամ տեսա նրան», - ժամանակին պատմել ՝ արքայազն Հարրին։
Աղբյուրը՝ Daily Mail, СтарХит
Լուսանկարները՝ Getty Images, Reuters
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը