Երբ երեխաները փոքր են, նրանք համոզված են, որ իրենց ծնողների ամուսնությունը կատարյալ է։ Ժամանակի ընթացքում նրանք հասկանում են, որ իրականում ծնողները նույնպես վիճում են իրար հետ եւ ամեն ինչ այնքան էլ կատարյալ չէ։ Սակայն երեխաները միշտ պետք է համոզված լինեն, որ ծնողները սիրում են միմյանց եւ սիրով են ապրում իրար հետ։ Իսկ ինչպես պետք է ծնողները ցույց տան իրենց սերը երեխաների ներկայությամբ։
1. Տղամարդը որքան հնարավոր է շատ պետք է գովի կնոջը
Այս հարցում հայրը պետք է միշտ ասի, որ երեխաներն իրենց խելքը, ճաշակը եւ բոլոր դրական հատկանիշները ժառանգել են մայրիկից եւ հենց այդ է պատճառը, որը տղամարդը հենց նրան է ընտրել։
2. Նա պետք է խնդրի երեխաներին օգնել մայրիկին
Երեխաները միշտ պետք է հիշեն, որ մայրիկը ոչ միայն հայրիկի, այլեւ իրենց օգնության ու հոգատարության կարիքն ունի։
3. Ռոմանտիկ արարքներ
Երեխաները պետք է տեսնեն, որ իրենց հայրը պատրաստ է ամեն քայլի՝ մայրիկին երջանկություն պարգեւելու համար։ Նա կարող է բանաստեղծություններ գրել, ծաղիկներ նվիրել, ընթրիք պատրաստել եւ այլն։
4. Տղամարդը իր ազատ ժամանակի մեծ մասը պետք նվիրի ընտանիքին
Տղամարդը չպետք է ընկերների հետ օրերով գնա ձկնորսության։ Նա պետք է սիրով անկողին մտնի իր կնոջ հետ։ Հանգստյան օրերին տղամարդը պետք է իր ժամանակը կնոջ հետ անցկացնի, որպեսզի երեխաները զգան իրենց ընտանիքում տիրող սերն ու ջերմությունը։
5. Պաշտպանել կնոջը
Իսկական տղամարդը եւ ընտանիքի հայրը միշտ պետք է ր կնոջը պաշտպանի, երբ երեխաները կամակորություն են անում։
6. Հայրը պետք է հաճախ համբուրի կնոջը
Երեխաների համար համբույրը սիրո արտահայտման ամենակրեւոր ձեւերից մեկն է։ Տղամարդը աշխատանքից տուն վերադառնալիս միշտ պետք է համբուրի կնոջը, բռնի նրա ձեռքը, ավելի հաճախ գրկի նրան եւ այլն։
7. Հիշողություններ ծնողների ռոմանտիկ հարաբերությունների մասին
Երեխաները պետք է իմանան, թե որտեղ եւ ինչպես են ծանոթացել իրենց ծնողները։ Ինչպիսի՜ ռոմանտիկ իրադարձություններ են տեղի ունեցել նրանց միջեւ։
8. Միասին պարել
Սիրո դրսեւորումներից մեկն էլ միասին պարելն է։ Երբ կինը ճաշ է պատրաստում, տղամարդը կարող է գալ, բռնել նրա ձեռքը եւ պարել։ Սա միշտ ռոմանտիկ է եղել եւ ցույց է տվել ամուսինների մեծ սերը։
9. Կարդալ նրա համար
Երբեմն տղամարդը պետք է բանաստեղծություններ կարդա կնոջ համար. սա ընդհանրապես ծիծաղելի չէ։
10. Սիրային հաղորդագրություններ
Սա միշտ էլ բարձրացնում է կնոջ տրամադրությունը։ Մի զրկեք մայրիկին այդ հնարավորությունից։
11. Սատարել միմյանց
Ծնողները սովորաբար շատ ծանրաբեռնված են լինում՝ երեխաներ, դպրոց, աշխատանք, տարբեր խմբակներ, գործուղումներ եւ այլն։ Ուստի, ծնողները միշտ պետք է սատարեն միմյանց եւ կիսեն հոգսերը։
12. Տղամարդը չպետք է բողոքի կնոջ պատրաստած ուտեստներից
Եթե կինը համեղ չի պատրաստում, ինչպես սկեսուրը, անհանգստանալու եւ մտահոգվելու կարիք չկա։ Պետք չէ քննադատել նրան, քանի որ այդպես կնոջ պատրաստելու ցանկությունը մարում է։
13. Հարգել կնոջ կարծիքը
Եվս մեկ կարեւոր կետ, որը բացահայտում է կնոջ եւ տղամարդու մեծ սերը։ Տղամարդը հարգում է կնոջ կարծիքը, եթե սիրում է նրան։ Միասին որոշումներ կայացնելը սիրո արտահայտման լավագույն ձեւերից մեկն է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների