Հետեւյալ 12 զույգն ամենավատն են կենդանակերպի տեսանկյունից.
1. Խոյ եւ Ցուլ: Խոյերը չափազանց կամային են, իսկ Ցլերը` համառ, այդ պատճառով խնդիր է առաջանում, այն լուծելը գուցե շատ բարդ լինի: Ցլերը մշտապես ցանկանում են իմանալ, թե հարաբերությունների որ փուլում են իրենք, իսկ դա չափազանց նյարդայնացնում է Խոյին: Բաժանվելիս Խոյը ցանկանում է ուղղակի հեռանալ եւ մոռացվել, իսկ Ցուլն անընդհատ բացատրություններ է պահանջում:
2. Ցուլ եւ Աղեղնավոր: Ցուլը նախընտրում է ժամանակ անցկացնել ընտանեկան հանգիստ միջավայրում, իսկ Աղեղնավորին մշտապես ինչ-որ արկածներ են անհրաժեշտ: Ցլերն ուղղակի չեն դիմանում Աղեղնավորների հսկայական էներգիային: Վերջիններս էլ սովորաբար ամեն ինչ լուրջ չեն ընդունում եւ ուսերի հետեւում հարաբերությունների հարուստ փորձ ունեն:
3. Երկվորյակներ եւ Այծեղջյուր: Այդ միությունն իսկական աղետ է: Երկվորյակները շատ են սիրում ուրախ եւ մշտական զրույցներ, իսկ Այծեղջյուրները ծայրաստիճան աշխատասեր են եւ սիրում են պլանավորել իրենց կյանքի յուրաքանչյուր մանրամասնը: Այծեղջյուրներին բնորոշ չէ ինքնաբուխությունը, ինչը շատ է ձանձրացնում Երկվորյակներին:
4.Խեցգետին եւ Ջրհոս: Խեցգետինները մեծ տնակյացներ են, իսկ Ջրհոսները ազատասերներ են: Խեցգետինները կարիք ունեն իմանալու, որ իրենց սիրում են, այդ պատճառով նրանց կնյարդայնացնի Ջրհոսների` իրենց սխալները մատնանշելու եւ քննադատելու հակումը:
5.Առյուծ եւ Կարիճ: Կարիճը չի գովի եւ հաճոյախոսություններ չի անի Առյուծին, որին դրանք այնքան անհրաժեշտ են: Առյուծներն իրենց սքանչելի են համարում, ինչը չի համապատասպանում Կարիճներին, որոնք սովորաբար խանդոտ են:
6. Կույս եւ Աղեղնավոր: Նրանցից ոչ մեկը հակված չէ լուրջ հարաբերությունների: Աղեղնավորները չափազանց անհոգ են (Կույսերի կարծիքով) եւ չեն մտածում, թե իրենց արարքներն ինչպես կարող են վիրավորել ուրիշների զգացմունքները: Երբ նրանք մի քանի շաբաթով անհետանում են, դա Կույսերի համար նորմալ չէ:
7. Կշեռք եւ Կույս: Կույսերը հակված են քննադատելու Կշեռքներին, ինչը վերջիններիս ստիպում է կասկածել իրենց ուժերին: Կույսերը միշտ պետք է իրավացի լինեն եւ դա շատ է ազդում նյարդերի վրա:
8. Կարիճ եւ Խոյ: Դա շատ պայթյունավտանգ եւ լարված միություն է, որը լավ է, եթե դուք Շեքսպիրի պիեսի դերասաններ եք, բայց ոչ իրական կյանքի համար: Երկու նշանն էլ ուժեղ են, կամային, ուզում են լիակատար վերահսկողություն ունենալ եւ գագաթնակետում լինել:
9. Աղեղնավոր եւ Այծեղջյուր: Աղեղնավորները միշտ կհանդիմանեն Այծեղջյուրներին, որ նրանք իրենց բավականաչափ ազատություն չեն տալիս ուրախանալու համար: Բացի այդ, այդ երկու նշանի միջեւ սեռական ձգողությունը քիչ է:
10. Ձկներ եւ Կույս: Ձկները Կենդանակերպի ամենաերազկոտ եւ զգայուն նշանն են, իսկ Կույսերը շատ գործնական են եւ գետնին կպած: Այո, հակադրություններն իրար ձգում են, բայց ձեր դեպքում դա շահերի բախում է: Ձկներ, ամբողջությամբ մի ազատվեք ձեր կյանքում Կույսերից, որովհետեւ դուք կարող եք հրաշալի երկարատեւ բարեկամություն ունենալ:
11. Ջրհոս եւ Ցուլ: Այդ նշանները չեն կարող նորմալ շփում ունենալ: Ցուլը կհամառի եւ իրենը կպնդի, ինչը միայն կվանի Ջրհոսին: Ջրհոսներն այնքան բոհեմական եւ անսովոր են, մինչդեռ Ցլերը ավելի նյութական են եւ պահպանողական:
12. Երկվորյակներ եւ Խեցգետին: Այս միությունը կարող է հաջողվել, եթե երկուսն էլ հումորի լավ զգացում ունեն: Երկվորյակները սիրում են շփում եւ հանգիստ, իսկ Խեցգետինները` տանը նստել, բայց եթե դուք ավելի շատ համբերություն եւ ներողամտություն հանդես բերեք, ամեն ինչ կարող է հաջողվել: Դա ամենավատ տարբերակը չէ, բայց իր նրբերանգներն ունի:
Աղբյուրը` Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն