ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելիին զարմացրեք խոհանոցային անակնկալով: Այն կարող է լինել սովորական ձվածեղի տեսքով: Կարեւորը պատրատված լինի շատ համեղ եւ սիրով:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա կարճ ժամանակով մենակ մնալ եւ եթե դուք խոչընդոտեք նրա ցանկությանը, հնարավոր է` ստեղծեք կոնֆլիկտ: Փորձեք պարզապես հասկանալ նրան:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններն ամբողջությամբ կփոխեն ձեր անձնական կյանքը: Արդյոք այդ փոփոխությունները դրական կլինեն, թե բացասական, ժամանակը ցույց կտա:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Խեցգետինները շատ դրական տրամադրված կլինեն եւ ամեն ինչին կնայեն վարդագույն ակնոցներով: Սակայն պետք չէ այդչափ լավատես լինել: Միգուցե իրականությունն այլ բան է պահանջում:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելիին այնքան լավ եք ճանաչում, որ այլեւս ոչինչ չի կարող փոխել ձեր կարծիքը նրա մասին: Բայց տեղի կունենա մի բան որից հետո դուք, այնուամենայնիվ, այլ կերպ կնայեք ձեր հարաբերություններին:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար դժվար կլինի ձեզ համոզելը, որ ամեն ինչ լավ է եւ որ դուք ոչնչի համար չպետք է վախենաք: Սակայն եթե նրան սիրում եք, պետք է հավատաք նաեւ նրա ասածներին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք կհամոզվեք, որ ձեր սիրելին շատ հարցերում կիսում է ձեր տեսակետը, ինչը ձեզ կզարմացնի: Բայց զարմանալ պետք չէ: Շուտով կյանքը ձեզ այլ անանկալներ էլ կմատուցի:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր շատ կցանկանաք, որ ձեր կյանքում լինեն հրաշքներ: Փորձեք այդ նույնը հրաշքը ստեղծել նաեւ ձեր սիրելիի համար: Հավատացեք ձեր ուժերին, դուք դա կարող եք անել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Փորձեք ձեր կյանքն ավելի գունեղ դարձնել: Հագեք գունավոր զգեստներ, սենյակը զարդարեք տարբեր նախշերով: Այդ ամենը կօգնի, որ կյանքին այլ աչքերով նայեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Մի՞թե ձեր կյանքում ոչինչ չկա բացի սիրուց: Դուք կարծես թե շատ եք կենտրոնացել այդ զգացմունքի վրա: Երբեմն ժամանակ տրամադրեք նաեւ ընկերներին եւ սիրած զբաղմունքին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելին, հաստատ, ժամանակին ստեղծագործել է` բանաստեղծություններ է գրել կամ երգեր: Համոզեք, որ դրանք ձեզ ցույց տա: Չենք երաշխավորում, որ դրանք մոտ կլինեն արվեստին, բայց դուք շատ նոր բաներ կկարողանաք բացահայտել սիրելիի մասին:
ՁԿՆԵՐ
Այսօր, միգուցե, մի բան լսեք ձեր սիրելիի մասին, ինչը ձեզ կհիասթափեցնի: Սակայն մի փորձեք կուրորեն հավատալ ամեն ինչին: Երեկոյան կրկին բարձր տրամադրություն կունենաք:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում