«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Արքայազն Հարին դատի է տվել Մեգան Մարքլի անձնական նամակը հրապարակած պարբերականին

22:12, 2 հոկտեմբերի

Արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, դատական հայց են ներկայացրել Mail on Sunday-ի ու դրա հրատարակիչ Associated Newspapers-ի դեմ։ Իր դիմումում Սասեքսի դուքսը նշել է, որ ինքը եւ Մեգանը ստիպված են եղել միջոցներ ձեռնարկել «անխնա քարոզչության» դեմ, տեղեկացնում է ВВС-ն։

Խոսքը հորը՝ Թոմասին ուղղված Մեգան Մարքլի նամակի մասին է, որի հետ Մեգանը խզել է հարաբերությունները մամուլում նրա սկանդալային ելույթների պատճառով։ Ձեռագիր նամակը հրապարակվել է դեռեւս փետրվարին։ Իր հայցում դքսուհին մեղադրում է Mail on Sunday-ին մասնավոր տեղեկության  ոչ իրավաչափ օգտագործման, հեղինակային իրավունքների եւ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի խախտման մեջ։

Արքայազն Հարին իր հայտարարության մեջ ընդգծել է, որ իր կինը դարձել է բրիտանական պարբերականների զոհերից մեկը, որոնք քարոզչություն են ծավալում մասնավոր անձանց դեմ։ «Այդ անխնա քարոզչությունը միայն սաստկացել է անցած տարվա, նրա հղիության եւ մեր նորածին որդու խնամքի ընթացքում»,- ասվում է բրիտանական գահի վեցերորդ թագաժառանգի պաշտոնական հայտարարությունում։

Սասեքսի դուքսի խոսքով՝ թերթը համատեքստից կտրել է նամակի առանձին հատվածներ, իսկ դրա բովանդակությունը միտումնավոր այնպես է ներկայացվել, որպեսզի «մանիպուլացնի ընթերցողին»։

Արքայազնը բացատրում է, թե ինչու է արքայական ընտանիքը դիմել նման արմատական քայլի։ «Գուցե դա ամենախելամիտ որոշումը չէ, բայց այն ճիշտ է։ Որովհետեւ իմ ամենամեծ վախը պատմության կրկնությունն է։ Ես գիտեմ, թե ինչպես է լինում, երբ մարդուն, որին սիրում ես, վերածում են օգտագործվող առարկայի, որ նա հանրության համար կորցնում է մարդկային կերպարանքը։ Ես արդեն կորցրել եմ մորս եւ հիմա տեսնում եմ, որ կինս դառնում է այդ նույն ուժերի զոհը»,- գրել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել