42-ամյա Քանյե Ուեսթը եւ 38-ամյա Քիմ Քարդաշյանն ամուսնացել են 2014թ.-ի մայիսի 24-ին, սակայն նրանց սիրավեպը շատ ավելի վաղ է սկսվել։ Հայտնի զույը «E! True Hollywood Story» հեռուստանախագծի հատուկ թողարման ընթացքում պատմել է առաջին զգացմունքների ծնունդի եւ հարաբերությունները սկսելու ժամանակների մասին։
Ռեփերի խոսքով՝ իր ու Քիմի միջեւ ձգողությունը սկսվել է հանդիպել սկսելուց մի քանի տարի առաջ։ «Յուրաքանչյուր անգամ, երբ ես տեսնում էի Քիմին կամ նրա կողքին գտնվում, նա ինձ ձգում էր մագնիսի նման... Նա բարի, մաքուր, սիրող, խիզախ ու ուժեղ կնոջ տպավորություն էր թողնում»,- կնոջ մասին ասել է Քանյեն։
Քիմը եւս հրաշալի հիշում է՝ ինչպես է սկսվել սիրավեպն ապագա ամուսնու հետ։ Նրա խոսքով՝ հարաբերությունները զարգացել են երկար ու սահուն։ «Մենք ծանոթացել ենք 2002թ.-ին։ Քանյեն բոլորից հարցնում էր իմ մասին, սակայն նրան ասում էին, որ ես ընկեր ունեմ։ Ես եւ Քանյեն մշտապես շփվում էինք, եւ մեր կյանքերը աստիճանաբար միահյուսվեցին։ Մի հրաշալի օր նա ինձ հրավիրեց իր նորաձեւության ցուցադրությանը Փարիզում։ Հենց այնտեղ էլ սկսվեց մեր սիրավեպը... Բոլորը Քանյեին իմ մասին ասում էին. «Մի կապվիր նրա հետ։ Նա իրապատում շոուի աստղ է։ Նա կկործանի քո կարիերան»։ Իսկ նա պատասխանում էր, որ իր համար միեւնույնն է, քանի որ սիրում է ինձ»,- պատմել է Քիմը։
Նրանք ամուսնացած են արդեն հինգ տարի եւ դաստիարակում են չորս երեխաներին՝ վեցամյա Նորթին, երեքամյա Սեյնթին, մեկուկես տարեկան Չիկագոյին եւ չորս ամսական Պսալմին։
Աղբյուրը՝ Spletnik
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը