2015թ.-ին «Man Pictures» ստուդիայի «Փրկության քարտեզ» ֆիլմի հաջողությունից հետո (այն պատմում էր եվրոպացի միսիոներների մասին, որոնք հայերին օգնում էին ցեղասպանության ժամանակ) ծրագրում է եւս մեկը նկարահանել։ Ստուդիայի նոր ժապավենը կլայնացնի հայերին օգնության պատմությունը Ատլանտիկայի սահմաններից դուրս։ «Ամերիկյան սամարացիներ» ֆիլմը պատմում է հսկայական օգնության մասին, որը 1945թ.-ի ընթացքում եւ դրանից հետո Հայաստանին ցուցաբերել են Միացյալ Նահանգների կառավարությունը, միսիոներական կազմակերպությունները եւ հասարակ մարդիկ, գրում է «Armenian Mirror Spectator» թերթը։

«Այս ֆիլմը, ինչպես եւ նախորդը, ուսուցողական նպատակներ ունի։ Մեր նպատակն է պատմել աննախադեպ հումանիտար օգնության մասին, որը Ամերիկայի կողմից ցուցաբերվել է 100 տարի առաջ։ Մենք նաեւ ցանկանում ենք ցույց տալ, որ հայերը փորձում էին հատուցել իրենց ձեւով։ Մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք ապաստան են գտել Միացյալ Նահանգներում, արդյունքում դարձան բժիշկներ, գիտնականներ, գործարարներ, քաղաքական գործիչներ, զինվորներ եւ իրենց նոր հայրենիքի պատվավոր քաղաքացիներ»,- ասել է կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը։
Այս նախագծի վրա աշխատանքի ընթացքում նկարահանող խումբը եղել է Հարվարդի համալսարանի արխիվներում, Մերձավոր Արեւելքի հիմնադրամում, Փրինսթոնի համալսարանում, ԱՄՆ ազգային արխիվում եւ Կոնգրեսի գրադարանում։ Հատուկ ուղեւորուրություն է կազմակերպվել Էլիս կղզու թանգարան։ Սակայն առջեւում դեռ շատ աշխատանք կա. նկարահանումներ են ծրագրվում Արեւմտյան Հայաստանում, ինչպես նաեւ Գյումրի քաղաքում, ուր գործել են ամերիկյան մանկատներ։ «Մենք հնարավոր է՝ գնանք նաեւ Իրան եւ Հունաստան»,- հավելել է Սարիբեկյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:38, 25 նոյեմբերի
«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից12:20, 25 նոյեմբերի
«Հիսուս, տրոլներ և սկանդալներ». «Միսս Տիեզերք 2026»-ը վերածվել է խելագարության հաղթողի թագադրումից առաջ11:56, 25 նոյեմբերի
Մեգան Մարքլի հայրը մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման11:33, 25 նոյեմբերի
«Ես ուզում եմ լաց լինել, երբ տեսնում եմ սա». Քիմ Քարդաշյանը նշել է իր կյանքի ամենամեծ նորաձևության ձախողումը11:17, 25 նոյեմբերի
«Ծնկի իջեք իմ առջև». Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ստեղծել է իր հսկայական ռոբոտի կրկնօրինակը10:30, 25 նոյեմբերի
«Ինչո՞ւ երբեք տաբատ չես հագնում». Ջենիֆեր Լոպեսի որդին չի գնահատել մոր սադրիչ բեմական հագուստները09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին