Լոլիտա Միլյավսկայայի ամուսինը մի ամբողջ տարի սիրուհի է պահել երգչուհու փողերով, նրան թանկարժեք նվերներ արել։ Այս մասին KP.RU-ին պատմել են երգչուհու ընկերները։ Նրանց խոսքով՝ սքվոշի մարզիչ Դմիտրի Իվանովը մեկժամյա մարզման համար վերցնում է երկու հազար ռուբլի, բայց հաճախորդներ այնքան էլ շատ չունի։
40-ամյա Օլգա Կուլիեւան, ինչպես եւ Դմիտրին, ծնունդով Բելառուսից է, բայց ապրում եւ աշխատում է Մոսկվայում։ Օլգան մասնագիտությամբ դիմահարդար է, մայրաքաղաքում սեփական սրահ ունի։ Նա վատ չի վաստակում։ Կուլիեւայի ծանոթների խոսքով՝ Իվանովն այժմ ապրում է նրա մոտ սեփական միջոցներով բնակարան վարձել չկարողանալու պատճառով։
Դեռեւս մի քանի ամիս առաջ իրավիճակն ուղիղ հակառակն էր։ Նոր սիրեցյալի սիրտը նվաճելով՝ Դմիտրին նրան թանկարժեք նվերներ էր մատուցում եւ փորձում զարմացնել գեղեցիկ սիրահետումներով։ Այդ ամենը նա վճարում էր Միլյավսկայայի փողերով։ Իվանովը նաեւ հաճախ տանը չէր լինում՝ արտագնա մրցումների պատճառաբանությամբ։
Երիտասարդ ամուսնուց բաժանվելուց անմիջապես հետո Լոլիտան խոստովանել է, որ երբեմն խելամիտ չի վարվել։ Սկզբում գիշերները նա հաճախ ամուսնուն հաղորդագրություններ է ուղարկել՝ խնդրելով վերականգնել հարաբերությունները։
Այժմ երգչուհին բաժանմանն ավելի հանգիստ է վերաբերվում։ Աստղը հայտարարել է, որ մտադիր չէ ներել նախկին ամուսնու դավաճանությունը, բայց եւ վատ բան չի կամենում նրան։ Դմիտրիի նոր սիրելիին նա «հերթական զոհ» է անվանել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը