Փոփ աստղ Աննա Սեդոկովան այժմ հանգստանում է Դուբայում։ Երգչուհին ցույց է տվել սեքսուալ կերպարը, որն ընտրել է լողափի համար։ Սեդոկովան լուսանկարվել է «մերկ» զգեստով։ Աննան սպիտակ, ցանցկեն հագուստ է կրում, որը ցուցադրում է վագրային պրինտով լողազգեստը։
Արտիստը փարթամ սանրվածք է ընտևել եւ կարմիր մատնահարդարում։ Կերպարն ամբողջացնում են վառ կանաչ պայուսակն ու բաց գույնի ամառային կոշիկները։ Աննան ինքնանկար է արել շքեղ հյուրանոցի վերելակում. երգչուհին կանգ է առել հենց այդ հյուրանոցում։
Սեդոկովան բազմաթիվ հաճոյախոսություններ է ստանում վառ արտաքինի առնչությամբ։ Երկրպագուները հատկապես հիանում են երգչուհու կազմվածքով, սակայն Աննան հանկարծ հայտարարել է, որ դժգոհ է դրանից։
«Հիմա ես ցանկանում եմ նիհարել, քանի որ վերջին ամսվա ընթացքում շատ դեղեր եմ ընդունել եւ սթրեսի պատճառով այնքան շատ կերել, որ եւս հինգ կիլոգրամ ավելացրել եմ այն քաշին, որի ընթացքում ցանկանում էի նիարել։ Ես եւս նիհարելու համար կանխարդական հաբ եմ ուզում, ուզում եմ այն ընդունել եւ կարողանալ կրել ջինսերը, սակայն այն գոյություն չունի։ Այդպիսի հաբ գոյություն չունի»,- գրել է երգչուհին։
Աննան հիշեցրել է ճարպ այրող միջոցների վնասի մասին, որոնք «ուտում են» նյարդային համակարգը։ Նա ընդգծել է, որ արդյունք ապահովում են միայն կարգապահությունը սննդի հարցում եւ մարզումները։ Սեդոկովան դժգոհել է, որ իր համար դժվար է հրաժարվել կարտոֆիլ ֆրիից։ Աստղը տրամադրված է աշխատել մարմնի վրա։
«Եվ մինչ ինձ չստիպեմ ամեն օր մեկ ժամ վազել մարզասարքի վրա, 10 կլիոգրամ չեմ նիհարի... Ես կփորձեմ վերածրագրավորել իմ կիրքը սննդի հանդեպ եւ կարտոֆիլ ֆրիին վերաբերվել որպես թույն։ Սիրելի ուտելիքին կվերաբերվեմ ոչ թե որպես հաճույք, այլ թույն, որը թունավորում է իմ մարմինը, որի համար առանց այդ էլ դժվար է»,- ամփոփել է նա։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ