«Կնքահոր» ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան Marvel ստուդիայի ֆիլմերի քննադատության հարցում աջակցել է Մարտին Սկորսեզեին։ Ֆրանսիայի Լիոն քաղաքում ստանալով Prix Lumiere մրցանակը կինեմատոգրաֆիայի ոլորտում ներդարման համար՝ Կոպոլան հայտարարել է. սուպերհերոսների մասին ֆիլմի հանդիսատեսը ոչինչ չի սովորում եւ ոչինչ չի ստանում նմանատիպ նախագծեր մշտապես դիտելիս։
«Երբ Մարտին Սկորսեզեն ասում է, որ Marvel-ի ֆիլմերը կինո չեն, նա ճիշտ է։ Որովհետեւ մենք հույս ունենք ինչ-որ բան սովորել կինոդիտման ընթացքում, ինչ-որ բան ստանալ՝ որոշակի գիտելիք, ոգեշնչում, պայծառացում»,- հայտարարել է Կոպոլան։
«Վստահ չեմ, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան է ստանում՝ նույն ֆիլմերը կրկին ու կրկին դիտելով։ Մարտինը բարի էր, երբ ասաց, որ դա կինո չէ։ Նա դրանք գարշելի չի անվանել, իսկ ես՝ այո»,- շարունակել է ռեժիսորը։
Հոկտեմբերի սկզբին Empire-ի հետ զրույցում Սկորսեզեն խոստովանել է, որ Marvel-ի ֆիլմերը չի դիտում եւ դրանք կինո չի համարում։ Ռեժիսորի կարծիքով՝ ստուդիայի նախագծներն ավելի շատ ատրակցիոնների այգի են։ «Դա կինո չէ, որում մարդը փորձում է զգացմունքային, հոգեկան փորձը փոխանցել մեկ այլ մարդու»,- հայտարարել է Սկորսեզեն։ Այդ խոսքերը բուռն արձագանք էին առաջացրել, մասնավորապես նրանց շրջանում, ովքեր մասնակից են սուպերհերոսների մասին ֆրանշիզի ստեղծմանը, ինչպիսիք են Ջեյմս Հանը, Սեմյուել Ջեքսոնը եւ Ջոս Ուիդոնը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը