Հայտնի դերասան եւ հաղորդավար Միշա Գալուստյանն այսօրդառնում է 40 տարեկան։ Իր ծննդյան օրը նա նվեր է արել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին՝ դառնալով նրա «Сарик-Live» Youtube-յան շոուի հերոսը։ Պարզվում է Սարիկն ինքն է առաջարկել Միշային իրեն հարցազրույց նվիրել դեռ օգոստոս ամսից, երբ իր տարեդարձն էր։
«Իմ ծննդյանը օրը քո ծննդյան օրվա նվերն եմ տալիս», - կատակում է դերասանը։
Հարցազրույցը ոչ սովորական է ստացվել, քանզի հայտնի հայերն իրենց զրույցը սկսել են հայկական եկեղեցում։ Գալուստյանը պատմել է, թե ինչու է հեռացել ТНТ եւ գնացել СТС, առանց այն էլ խոսակցությունները դեռ վաղուց կային եւ ինչպես Սարիկն է կատակել, հենց Միշան էլ եղել է դրանց տարածողը։
«Ինձ հիմա շատ է համապատասխանում СТС-ի ձեւաչափը, քանզի մենք բոլորս էլ մեծացել ենք։ Մարդիկ, որոնց դուր է գալիս իմ արվեստը նույնպես մեծացել են։ Նրանք արդեն ընտանիքներ, երեխաներ ունեն։ Այժմ նրանք հանգիստ երեխաների ներկայությամբ կարող են դիտել իմ հաղորդումները՝ չվախենալով, որ ցոնզուրայից դուրս ինչ-որ բան կլսեն», - նշել է Գալուստյանը։
Նրա խոսքերով ժամանցային հեռուստաընկերությունում մեկնարկում են շատ նախագծեր եւ շատ շուտով սկսվում են նաեւ «Միշան փչացնում է ամեն ինչ» սերիալի նկարահանումները, որում Գալուստյանը հանդես կգա գլխավոր դերում։
Անդրեասյանը պատմել է, որ 2020․-ի ապրիլի 24-ին նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ ներկայացնել եւ որոշել է Միշայից հետաքրքրվել, թե ինչպես է դերասանի ընտանիքը հայտնվել Սոչիում։ Պարզվել է, որ Միշայի նախնիները համշենահայեր են՝ Տրապիզոնից, որոնք քսաներորդ դարի սարսափելի իրադարձություններից հետո տեղափոխվել են Սոչի, Մայկոպ, Սուխումի։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել