Հայտնի մոդել Արմինե Հարությունյանը, որը Gucci նորաձեւության տան ցուցադրությանը մասնակցելուց հետո արթնացել է հայտնի, մասնակցել է Mercedes Benz Fashion Week Tbilisi-ի շրջանակում Dalood-ի ցուցադրությանը: Ինչպես գրում է «Сова» պարբերականը, Gucci հավաքածուի ցուցադրությունից հետո Արմինեի արտասովոր արտաքինը սոցիալական ցանցերում դարձել է քննարկումների առարկա:
Մոդելը նման վերաբերմունք չէր սպասում։
«Ինձ համար շատ դժվար էր հաղթահարել դա։ Ես նման ուշադրություն չէի սպասում։ Մանավանդ, որ ես չեմ մասնակցել գլխավոր հավաքածուի ցուցադրությանը, ես պարզապես ներկայացման մի մասն եմ եղել։ Դա շատ դժվար էր ինձ համար։ Ես երկու օր արտասվել եմ», - «Сова»-ին խոստովանել է Արմինեն։
«Ես որպես մոդել ոչ ոքի հայտնի չեմ եղել։ Բայց ինչ-որ պահի համացանցում ինձ հետ լուսանկարները ավելի ու ավելի շատացան եւ դրանց կից՝ նաեւ մեկնաբանությունները»։
Բարդ ժամանակներ էին, ասում է Արմինեն։ Բայց հետո եկավ բեկումնային պահը։
«Ծանր ապրումներից հետո ինչ-որ պահի որոշեցի այլ կերպ մտածել։ Ես դադարեցի համացանցում կարդալ մեկնաբանությունները եւ շարունակեցի ապրել իր սովորական կյանքով։ Նաեւ ինձ շատ օգնեց ընկերներիս, ընտանիքիս եւ հարազատներիս աջակցությունը»։
Արմինեն խոստովանում է, որ շատ է անհանգստացել իր Թբիլիսյան ցուցադրությունից առաջ։
«Ես շատ էի վախենում։ Նախկինում երբեք չեմ քայլել պոդիումով։ Առաջին անգամը եղել է Gucci շոուի ժամանակ, բայց այնտեղ ես պարզապես կանգնած էի։ Այսօր ես պետք է քայլեի պոդիումի վրայով, բացի այդ՝ նաեւ շոուն սկսեի։ Դա շատ դժվար էր ինձ համար։ Հույս ունեմ, որ կարողացա հաջողությամբ այն կատարել։
Լուսանկարները՝ Сова
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»