ԽՈՅԵՐ
Այսօր ճիշտ ժամանակն է թողնել ծխելը: Աստղերը խորհուրդ են տալիս մտածել սեփական առողջության մասին: Ձեր կողակիցն էլ պարբերաբար ձեզ հիշեցնում է այդ մասին: Սակայն վատ սովորությունից աշխատեք ազատվել ատիճանաբար, այլ ոչ թե միանգամից: Հակառակ դեպքում ձեզ մոտ կսկսվի դեպրեսիա:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին կփորձի շեղել ձեզ մի շատ կարեւոր գործից, որին ցանկանում եք ամբողջությամբ նվիրվել: Կամ պետք է ենթարկվեք նրան, կամ էլ փորձեք բարեհամբույր կերպով բացատրել, թե ինչու է ձեզ համար կարեւոր այդ աշխատանքը կատարելը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Լավ երաժշտությունը կօգնի ձեզ կտրվել առօրյա հոգսերից եւ խնդիրներից: Այսօր Երկվորյակները ուշ կվերադառնան տուն եւ ստիպված կլինեն բացատրություններ տալ ուշանալու համար: Իսկ թե ինչ կսպասվի հետո, դժվար է ասել… դա կախված է արդեն անձից:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Եթե այլեւս չեք կարողանում հանդուրժել ձեր սիրելի անձնավորության պահվածքը, ապա մի շտպեք հեռանալ եւ դուռը փակել ձեր հետեւից: Մտածեք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքն առանց նրա: Հետագա գործողությունները կատարեք ըստ ձեր եզրակացությունների:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հեռուստացույց դիտելու փոխարեն գտեք ձեզ համար առողջարար զբաղմունք: Օրինակ` գնացեք արշավի: Փորձեք համոզել ձեր սիրելիին ընկերակցել ձեզ: Եթե նա ձեզ շատ է սիրում, չի մերժի:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեր սիրելիի արտահայտած ցանկացած միտք այսօր ձեզ համար հիմարություն կթվա… Պարզապես, ձեր տրամադրությունն է այդպիսին: Ի դեպ, դա նրան կարող է խիստ վիրավորել, հետեւաբար, փորձեք չափերը չանցնել: Չէ՞ որ, յուրաքանչյուրը ցանկանում է իր սիրելի անձնավորության համար լինել ամենախելացին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին կթվա, թե իրեն սկսել եք ավելի քիչ սիրել: Նա այդպիսի եզրակացություն կանի` ելնելով ձեր` վերջին շրջանի վերաբերմունքից: Փորձեք նրան հակառակը համոզել, անգամ, եթե նրա խոսքերում կա ճշմարտություն:
ԿԱՐԻՃՆԵՐ
Մի փորձեք կենտրոնանալ ձեր սիրելիի արտաքին տեսքի վրա, եթե անգամ նա չի համապատասխանում ձեր պատկերացրած իդեալին: Ի վերջո, բնավորությամբ նա կատարելապես համապատասխանում է ձեզ, իսկ արտաքինը փոփոխական է:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր հոգում թեթեւություն կզգաք: Դա կապված է ձեր անձնական կյանքի հետ: Աստղերը խորհուրդ են տալիս այդ ծանրությունը որքան հնարավոր է հեռու տանել ձեզանից: Ձեր հարազատներին եւս այն խանգարում է:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հասկացեք, վերջապես, որ դուք եք ձեր կյանքի տերը: Միայն դուք կարող եք որոշել, թե ինչպես եք ցանկանում ապրել, այլ ոչ թե ձեր սիրելի անձնավորությունը: Նրա առաջադրանքը ձեր կողքին լինելն ու ձեզ հասկանալն է:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք ամբողջ հոգով կսիրահարվեք ինչ-որ մեկին: Մի վախեցեք, քանի որ այդ նոր հրապուրանքը հետք չի թողնի ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների վրա: Մի շաբաթ հետո այն ձեզ հանգիստ կթողնի: Հետեւաբար, վայելեք այդ պահը, ինչպես օրինակ` վայելում եք ընկնող աստղի ակնթարթը:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի հետ կվիճեք որեւէ փիլիսոփայական հարցի շուրջ: Ընդհանուր հայտարարի չեք կարողանա գալ, բայց աշխատեք լուրջ մոտեցում չցուցաբերել այդ բանավեճին եւ չմեծացնել դրա մասշտաբները: Այդ չնչին հարցը հաստատ, չարժե ձեր հարաբերությունների վատթարացմանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով