Ռեփեր Քանյե Ուեսթի՝ կրոնով տարվելը չէր կարող չանդրադառնալ նրա ընտանիքի վրա։ Լինում են նաեւ կոնֆլիկտներ։ The Real շոուի ընթացքում տված նոր հարցազրույցում Քիմը Քարդաշյանը պամել է՝ ինչպես է ռեփերն իր համոզմունքներն առարկայացնում ընտանիքի անդամների առնչությամբ, հայտնում է Daily Mail-ը։
Իրապատում շոուի աստղի խոսքով՝ ինքն ամբողջությամբ աջակցում է Քանյեի հոգեւոր զարգացմանը. «Նա իմ ամուսինն է, եւ ես հարգում եմ նրա ընտրությունը։ Նրա կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք վերաբերում են նաեւ մեր երեխաներին»։
Հոր խիստ կրոնական կանոնները հանգեցրել են նրան, որ մանկական սենյակներից անհետացել են հեռուստացույցերը։ Ռեփերն իր դուստերին արգելել է նաեւ օգտվել դիմահարդարումից։
Քարդաշյանը փորձել է ռեփերի հետ վիճել երեխաների դաստիարակության վերաբերյալ, սակայն հետո հաշտվել է։ Նա հավատացել է, որ այսպիսի ռադիկալ միջոցները լավ ազդեցություն կունենան նրանց զարգացման վրա։ Սակայն ընտանիքում խիստ վեճեր են սկսվում, երբ Քանյեն փորձում է այդ սկզբունքները պարտադրել կնոջը.
«Ես միշտ կլինեմ այնպիսին, ինչպիսին կամ... Դա չափավորության մասին երկար քննարկման ու վեճերի պատճառ է դարձել։ Ամուսնությունը հենց դա է։ Նա կանի բաներ, որոնց հետ ես համաձայն չեմ եւ հակառակը։ Բայց ես միշտ կաջակցեմ նրան»։
Լուսանկարները՝ Backgrid, Robert Voets/2019 Warner Bros. Entertainment Inc
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը